Բա՜րև։ Ես Անին եմ։ Շուտով ավարտին կհասնի առաջին տարին, որ սովորում եմ ՄՍԿՀ քոլեջում։ Ուզում եմ պատմել իմ սիրելի քոլեջի մասին և քեզ հրավիրել մեզ մոտ սովորելու։
Ինքս քոլեջի մասին իմացա շատ պատահական ՝ համացանցից։ Հավանաբար լավագույնը ինչ հաջողվել է գտնել համացանցի անսահման տարածքում։
Եթե դու սիրում ես ստեղծագործել, երգել, պարել, կարդալ, հոգնել ես ստանդարտ դպրոցականմիջավայրից, ձգտում ես եվրոպական ստանդարտների, երազում ես նոր ու հավես շրաջապատի մասին, ապա ՄՍԿՀ-ն քո տեղն է։
Քոլեջում կունենաս քո սեփական բլոգը, որտեղ կարող ես ստեղծագործել առանց սահմանափակումների, քոլեջում ձեռք կբերես շատ ընկերներ, թե՛ ավագ ուսանողներից, թե՛ համակուրսեցիներից, թե՛ դասավանդողներից։ Այո՛,այո՛, ես չեմ խելագարվել, մեր քոլեջում դասավանդողներին դիմում ենք “ընկեր” և այս արտահայտությունը ունի նաև ուղիղ իմաստ։
Մեր քոլեջում կան տարատեսակ բաժիններ, որոնցից մեկը հաստատ քեզ կհամապատասխանի՝
- Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
- Համակարգչային գեղարվեստական նախագծում
- Նախադպրոցական կրթություն
- Գրադարանային գործ
- Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
- Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
- Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
- Լուսանկարչական գործ
- Հագուստի մոդելավորում և նախագծում
- Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա
Մենք քոլեջում ունեքն Խաղողի և գինու դպրոց, Վերնատուն, որը գտնվում է տանիքում, այնտեղ անսահման հաճելի մթնոլորտ է տիրում։
Ի դեպ մեր քոլեջը ՀՀ տարածքում ամենառեյթինգայիններից է։ Ուրեմն շտապիր, մենք քեզ սպասում ենք։