- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված <<Վիքայաթը>> ժողովածույում։
Իսպանիայում ստեղծված այս ժողովածուն թույլ չէր տալիս սպանել կանանց, ծերերին, երեխաներին, հաշմանդամներին, հոգեկան հիվանդներին և բանագնացներին։
- Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։
“Բարեկամություն և խաղաղություն” կոչվող պայմանագրի համաձայն կողմերը պատասխանատվություն են ստանձնում աշխարհի առաջ, քանի որ պայմանագրի նպատակը մարդկանց պաշտպանությունն է։
- Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ <<Հասարակական դաշինք>>-ում։
Ըստ նրա պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերություն է։
- Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ։
1․ Որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր կազմակերպությւոն, դեռ խաղաղ ժամանակ, որպեսզի այն պատերազմի պայնաններոմ կօգնի բժշկական կազմավորումներին։
2․ Որպեսզիպետությունները ընդունեն “անխախտելի միջազգային սկզբունքներ”, որը կերաշխավորեր հեսպիտալների, բուժանձնակազմի ապահովությունը։
- Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։
Կարմիր խաչը, և Ժնևյան իրավունքը։
- Ի՞նչ են սահմանում՝ <<Ժնևի իրավունքը>> և <<Հաագայի իրավունքը>>, ներկայացրե՛ք դրանք համառոտ։
<<Ժնևի իրավունք>>-ի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմի այն անձանց, ովքեր այլևս չեն մասնակցում զին․ գործողությունների, և քաղաքացիական բնակչությանը։
<<Հաագայի իրավունքը>> սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պատասխանատվությունները ռազմական գործողությունների ընթացքում։
- Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։
Միջազգային բնույթի ընդհարում է հմարվում առնվազն երկու պետությունների զինված ընդհարումը։ Ոչ միջազգային ընդհարումը , որևէ երկրում զինված ուժերի և կազմակերպված զինված խմբի կամ խմբերի բախումն է։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։
Ոչ, չեն պահպանվում։ Իսկ լուծումը կարելի է տեսնել բանակցությունների, դաշնագրերի, պայմանագրերի, միջազգային իրավունքների կետերը պահպանելու մեջ։