<<Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։
Էրզրում, Ախլացխա, Կարս, Վան, Դիրաբերքիր, Սեբաստիա։
- Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։
Նահանգի կառավարիչը կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը, նա կայսրության արևելյան զորքրի հրամանատարն էր, Էրզրումում ապրում էին շուրջ 40000 հայեր։
- Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։
“Կեսկեսնռրը” մահմեդանականացված քրիստոնյա հայերն էին, նրանք ապրում էին Համշենում, Բաբերդում, Սպերում, Երզնկայում և այլուր
- Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։
Նրանք երթարկվում էին մշտական ճնշումների, ապրում էին մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի մթնոլորտում, ոտնահարված էին նրանց ազգային արժանապատուվությունը”
- Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
Կիլիկիայում դեռ գործում էր ինքնավարությունը, շուրջ 30գյուղեր 28000 բնակչությամբ իշխանականբ տների գլխավորությամբ գրեթե միշտ հաջողության էին հասնում կառավարությանդեմ մղված ապստամբություններում։
- Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։
Ռուսական կառավարությունը ոգևորված Պարսկաստանի դեմ տարած հաղթանակով, որոշում է գրավել Ախալցխաի և Կարսի նահանգները։ 1806թ․ դեկտեմբերին մարտական գործողություններ է սկսում Թուրքիա դեմ։
- Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1807թ․ ի հունիսին Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում 20-հազարանոց թուրքական զորքի դեմ։
- Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1810թ․-ի նոյեմբերի վրացիներ և հայերի աջակցությամբ ռուսական զորքերը կարողանում են գրավել Ախալցխաի փաշայության զգալի մասը, սակայն Ախալցխան գրավել չի հաջոցվում։
- Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
1812* թ․-ին Բուխարեստում կնքվում է հաշտության պայմանագիր ըստ որի ռուսները ստանում են Դանուբյան շրջանում Բեսարաբիան։
- Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։
Քանի որ Ռուսաստանը նպատակ ուներ տիրանալ սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին և դարդանելին, ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։ Այս ամենին խանգարում էր Թուրքիան և 1828թ․ ապրիլին ռուսական զորքերը երկու ճակատով գործողություններ են սկսում իրականացնել Օսմանյան կայսրության դեմ։
- Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։
Հունիսի23-ին ռուսները գրավում են Կարսը, պաշարում Ախալքալաքի բերդը և հաջորդ օրը գրավում այն։
- Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:
1829թ․ի հունիսի 24-ին Պասկևիչի զորքերը գրավում են Վերին բասենի վարչական կենտրոն Հասան կալան։Որից հետո ռուսական զորքերը մտնում են Էրզրում, և գրավում են Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներ։
- Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտնության պայմանագրով։
Ռուսներին է անցնում Փոթի նավահանգիստը, Ախալցխան և Ախալքալաքը։ Իսկ Արևմտյան Հայստանի գրավված տարախծքները ռուսները հանձնում են Օսմանյան կայսրությանը։