Հեռավար-առցանց ուսուցում․Կենսաբանություն․Բակտերիաներ

13927

Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը։

 Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:

 

Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ:

Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինրև 90 միլիոն բակտերիա։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ:

բակտերիաների ակտիվորեն շարժվելու ունակությունն օգնում է դրանց, հեղուկ մրջավայրի նյութերն արագորեն կլանելուն: Շատ բակտերիաներ շարժվում են դեպի ավելի բարենպաստ միջավայրեր՝ հեռանալով իրենց վրա վնասակար ազդող նյութեր պարունակոդ շրջաններից (դրական և բացասական քեմոտաքսիս):

Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաներ (օրինակ՝ խոլերայի վիբրիոնը) շարժվում են դեպի միջավայրի մակերևույթ, որտեղ լուծված թթվածնի քանակն առավելագույնն է: Կարելի է ենթադրել, որ ակտիվ շարժումն օգնում է ախտածին բակտերիաներին՝ մածուցիկ, լորձային արտազատուկների միջոցով թափանցել էպիթելային պատնեշով և տարածվել օրգանիզմի հեղուկների ու հյուսվածքների մեջ:

կազմությամբ բակտերիաներ չեն տարբերվում օրգանիզմի մյուս բջիջներից: Դրանց բջիջը պարունակում է ջուր (70-85%), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպային նյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլ միացություններ: Բակտերիաների կենսագործունեությանը մասնակցում են ֆերմենտներ, որոնց մի մասը գործում է միայն բջջի ներսում (էնդոֆերմենտներ) և ապահովում սինթեզի, շնչառության ու այլ գործընթացները, մյուսները (էկզոֆերմենտներ) բակտերիաների կողմից արտադրվում են շրջակա միջավայր: Բնականոն կենսագործունեության համար բակտերիաներ պետք է ապահովված լինեն ածխածնով և ազոտով: Որոշ տեսակներ (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները (հետերոտրոֆներ), որոնցից են ախտածին բակտերիաներ՝ օրգական միացություններ:

Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝ օրգանական միացություններ: Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի (խաղողաշաքար և ամինաթթուներ) աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Ազոտ սևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում: Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ (աերոբներ), անօդակյացներ (անաերոբներ) և

 պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ: Որոշ բակտերիաներ (լուսասինթեզող) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր և այլն) փոխարկումների էներգիան:

Բակտերիաների հիվանդածնությունը

Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Հայտնի բակտերիաների միայն փոքրաթիվ մասն է ախտածին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բակտերիան ներխուժի (ինվազիա) օրգանիզմի հյուսվածքների մեջ և թունավոր նյութեր (տոքսիններ) արտադրի: Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում մի շարք բակտերիաներ (բոտուլիզմի, գազային փտախտի, դիզենտերիայի հարուցիչները) արտադրում են արտաթույներ (էկզոտոքսիններ): Դրանք մեծ մոլեկուլային զանգվածով խիստ թունավոր սպիտակուցներ են: Շատ արտաթույներ կարող են ախտահարել որոշակի օրգաններ կամ հյուսվածքներ: Մի շարք բակտերիաների (սալմոնելներ, աղիքային ցուպիկներ, գոնոկոկեր և այլն) թունավոր ազդեցությունը պայմանավորված է նրանց արտադրած ներթույներով, որոնք ավելի պակաս թունավոր են և ընտրողական ներգործություն չունեն: Որոշ բակտերիաների ախտածնության գործոնը պատիճն է և կտրուկ նվազում է ֆերմենտներով կամ այլ միացություններով նրա քայքայման, ինչպես նաև համապատասխան մուտացիաների ենթարկվելու դեպքում: Առանձին բակտերիաների (օրինակ՝ թարախածին ստրեպտոկոկի ախտածնությունը պայմանավորված է հիալուրոնիդազ ֆերմենտով. այն լուծում է շարակցական հյուսվածքի հիմնական նյութը՝ հիալուրոնաթթուն: Ախտածին ստաֆիլոկոկերը սինթեզում են կոագուլազ ֆերմենտ, որն ունի թրոմբինի նման ազդեցություն:

Զարմանալի փաստեր վիրուսների ու բակտերիաների բնակության վայրի մասինտերիաները կարող են ձեզ սպառնալ ամենաանհավանական վայրերում, գրում է bigpicture.ru-ն։

  1. Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր:
  2. Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով:
  3. Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից:
  4. Մեր մաշկը օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա:
  5. Սառնարանի դռան ռետինից հիվանդանալու շանսը 86% է:
  6. Ռեստորանի մենյուն հեռու պահեք ափսեից՝ դրանց վրա միկրոբները կարող են պահպանվել 18 ժամ:
  7. Գրասենյակային սեղանը 6 քառակուսի մետրի վրա պարունակում է մոտ 20 հազար բակտերիա:
  8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա անգամ համբույրն է անվտանգ, քան ձեռքսեղմումը:
  9. Միջինը, բջջային հեռախոսը, ականջակալներն ու միկրոֆոնը պարունակում են մինչև 1400 բակտերիա:
  10. հազի ժամանակ կամ փռշտոցի բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա:

Բակտերիային հիվանդություններ

Մեր օրգանիզմը լի է տարատեսակ բակտերիաներով, որոնց այլ կերպ անվանում են մանրէներ կամ միկրոբներ։

Ավելի պատկերավոր լինելու համար զուտ փաստենք, որ մեր մարմնի վրա և ներսում ապրում են ավելի շատ բակտերիաներ, քան մեր բջիջների ընդհանուր թվաքանակն է:

Սակայն մեր մաշկի և լորձաթաղանթների մակերեսներին կամ մեր աղիներում բնակվող բակտերիաների մեծ մասը ախտածին չեն, ինչը նշանակում է, որ դրանք որևէ հիվանդություն չեն առաջացնում։ Ավելին, դրանց մի մասը մեր առողջության համար նույնիսկ խիստ անհրաժեշտ են:

Սակայն որոշ դեպքերում (օրինակ՝ օրգանիզմի իմունային համակարգի՝ դիմադրողականության թուլացում) և ավելի հաճախ՝ արտաքին աշխարհից մեր օրգանիզմ մուտք գործած մանրէները կարող են հարուցել վարակային հիվանդություններ, որոնք կոչվում են «բակտերիային վարակներ» կամ «բակտերիային վարակային հիվանդություններ»։

Բակտերիային վարակները կարող են ախտահարել մեր օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները և բոլոր հյուսվածքները: Առավել հայտնի վարակային հիվանդությունների դեպքում դրանց հարուցիչները վնասում են մեր բերանի խոռոչը և ըմպան-կոկորդը, թոքերը, մաշկը, ստամոքս-աղիքային խողովակը:

Բակտերիային հիվանդությունների մեծ մասն ունի մեղմ սկիզբ և ընթացք, բայց դրանց կողքին կան նաև սուր, անգամ՝ գերսուր սկիզբ և ընթացք ունեցող վարակներ: Որոշ բակտերիալ վարակներ կարող են կյանքի համար դառնալ լուրջ սպառնալիք՝ զարգացնելով սեպտիկ շոկ:

Բակտերիային վարակները կարող են լինել խիստ վարակիչ և ունենալ հիվանդ մարդուց առողջին փոխանցվելու տարբեր ճանապարհներ՝ սկսած օդակաթիլայինից մինչև բերանի միջոցով (կեղտոտ ձեռքերի միջոցով, վարակված ջուր, սնունդ և այլն):

Որպես կանոն, բակտերիային վարակների բուժման համար բժիշկները նշանակում են հակաբիոտիկներ:

Վարակիչ հիվանդությունների ընդհանուր կանխարգելումը ներառում է բոլորիս հայտնի անձնական հիգիենայի կանոնների պահպանելը, առաջին հերթին՝ ձեռքերը լավ լվանալը և ընդհանուր օգտագործման սպասքից չօգտվելը:

Առանձին վարակներ ունեն կանխարգելման առանձնահատուկ մեթոդներ, ներառյալ՝ պատվաստումը:

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s