Ամբողջական պատմվածքը այս հղումով
Պատմվածքը պատում է 19-ամյա Էվելինի մասին, ով ապրում էր հարբեցող հոր և եղբոր՝ Հարրիի հետ։ Մայրը և եղբայրը՝ Էռնեստը, ում ավելի շատ էր սիրում մահացել էին։ Տան հոգսերի համար աղջիկը ստիպված աշխատում էր խանութում։ Սակայն նա ծանոթացել էր մի նավաստու՝ Ֆրանկի հետ, ում հետ պլանավորել էին փախչել Արգենտինա՝ նոր կյանք ստեղծելու։ էվելինը չէր ուզում մոր բախտին արժանանալ, նա ցանկանում էր, որ իրեն հարգեն։ Ֆրանկի հետ արդեն գնել էին նավի տոմսեր, սակայն Էվելինը ամենապատասխանատու պահին հետ կանգնեց ՝ թողնելով ֆրանկին միայնակ, առանց սեր, առաց հրաժեշտ։ Էվելինին հետ պահեց մորը տված խոստումը նա պետքը լքեր տունը, ինչքան կարող էր ուշ։
Էվելինը թույլ տվեց, որ անցյալը պահի իրեն իր ճիրաններում։ Չկարողացավ պայքարել անցյալի ճանկերի դեմ և գնալ դեպի ապագա։ Արգենտիանյում նրան սպասվում էր ավելի բարեկեցիկ կայնք, քան նա ուներ։ Չնայած դա հաստատ ասելը անհնար է, սակայն դժվար թե Ֆրանկը հոր պես հարբեր և հալածեր նրան։
Ըստ իս անցյալը պետք է բաց թողնել, չապրել անցյալով, բայց չմոռանալ, այն մեր մի մասն է, մեզ կերտող մի հատկանիշ։ Ավելի խելամիտ կլինի ապրել ներկայով ՝ երջանիկ ապագայի համար։