Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով

Մեզնից ոչ ոք չի ընտրել կյանքը, մեզ այն շնորհվել է Աստծո կողմից, մարդկանց մի ստվար հատված չի գնհատում կյանքը և ինքնակամ ընդհատում է այն։ Արդյո՞ք սա ճիշտ է։ Իհարկե ոչ։ Կյանք շնորհողը Աստված է և միայն Նա ունի այն ընդհատելու, խլելու իրավունքը։ Մարդը ուղղակի պետք է ապրի իրեն բաժին հասած կյանքը, ապրի արժանավայել։

Կյանքի ճանապարհները դժվար են, մանավանդ,որ միայնակ ես, չգիտես ուր ես գնում։ Կյանքի ճանապարհը ճիշտ անցնելու համար պետք է ճանաչել Աստծուն, նրա խոսքը։

Երբ ես փոքր էի տատս հաճախ էր պատմում այդ առեղծվածային կերպարի՝ Աստված “պապիկի” մասին։ Ես չէի հասկանում նա ով է, ինչու է ապրում ամպերի մեջ։ Այս հարցերը անպատասխան մնացին երկար տարիներ, քանի որ ոչ ոք չէր կարողանում տալ ինձ բավարարող պատսխաններ։

Բայց այդ պատասխանները ինձ էր վիճակված գտնել։ Երբ 12 տարեկան էի տատիկս ինձ մանկական Աստվածաշունչ նվիրեց, մեծ խանդավառությամբ սկսեցի կարդալ, հասկացա որոշ բաներ որոնք նախկինում անհասկանալի և տարօրինակ էին թվում։ Գտա Աստծուն, Նրա մեջ իմ հանգստությունը։ Ու այսօրվա դեպքերը, աշխարհի վիճակը ոչ այլ ինչ է, քան ապացույց, որ մարդը անզոր է, անզոր անգամ վիրուսի դեմ իր այդքան զարգացած գիտությունով, բժշկությամբ։ Այն գիտությունը, որը մարդկային արհեստական օրգաններ է ստեղծում, այսօր անզոր է։ Այս իրավիճակը ապացուցում է, որ Աստծուց զորեղ ոչինչ ու ոչ ոք չկա։ Հիմա այս դժվար ժամանակահատվածում մենք պետք է ապավինենք Աստծուն։ Ոչ միայն հիմա, առահասարակ միշտ։ Կյանքի ուղի պետք է անցնել Աստծո հետ, քայլել նրա հետևից։

Լինում է, որ կյանքում դժվարություններ են լինում, որ շեղվում ես ճիշտ ճանապարհից, մոլորվում ես ու չգիտես ինչ անես հետո, ինչի սպասես։ Նման դեպքերում ինձ օգնում է Աստված, չեմ կարող բացատրել, թե ինչ զորություն է իջնում վրաս, երբ կարդում եմ Սուրբ գիրքը կամ աղոթում։

Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով ուզում եմ քայլել այնպես, որ չամաչեմ գլուխս դեպի երկինք բարձրացնել, որ եթե անգամ իմ մտքերը ձայնագրեն և ցույց տան բոլոր նրանց ու ճանաչում եմ հանգիստ լինեմ, որ նրանց կարծիքը չի փոխվի։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s