Անդրե Մորուա — Մանուշակներ ամեն չորեքշաբթի․ Վերլուծություն

Ամբողջական պատմվածքը

Առաջին տողերը կարդալիս ինձ թվում էր պատմվածքը երջանիկ ավարտ է ունենալու, սակայն ավարտը ինձ համար անսպասելի էր։

Շատ մեծ ազդեցություն թողեց վրաս այս պատմվածքը։ Կարծես ուղեղումս փայլատակեց այն միտքը, որ ամեն պահ պետք է օգտագործել, քանի որ այն “վաղը” որը միշտ մեր պլան բ-ն է, կարող է չլինել։ Հարկավոր է գնահատել  ամեն պահը,  վայելել այն ամբողջությամբ։ Մենք՝ քսանմեկերորդ դարի սերունը, սովոր ենք մեր կյանքի ամենագեղեցիկ պահը “անմահացնել” ֆոտոներով, կամ տեսաձայնագրություններով։ Բայց մենք չենք էլ գիտակցում, որ այդ ձև բաց ենք թողնում այն իրականան ապրումները,հույզերը, որոնք կան այդ պահերի մեջ։ Երբ մեր կյանքում մի լավ բան է տեղի ունենում, մենք այն մեր սեփական աչքերով ուսումնասիրելու, մեր անսահման հիշողությոան մեջ պահպանելու փոխարեն շտապում ենք հանել մեր սմարտֆոնները և պահել այդ պահերը նրա սահմանափակ հիշողության մեջ, որը ամենայն հավանականությամբ մի պայծառ օր շարքից դուրս կգա, և մենք “կմնանք առանց մեր հիշողությունների”։

Մարդկային հոգին ու տրամաբանությունը այնքան տարօրինակ է։ Դու հասկանում ես մարդկանց արժեքը միայն նրանց կորցնելուց հետո, իսկ գու՞ցե ճիշտ կլիներ փորձել հասկանալ նրանց կարևորությունը, քանի դեռ հնարավորություն կար։

Պատմվածքի գլխավոր հերոսուհին վեց ամիս շարունակ ուշադրություն չդարձրեց այն առեղծվածային երկրպագուին, ու երբ արդեն որոշեց հանդիպել ՝ պոլիտեխնիկի ուսանողը այլևս չհայտնվեց։ Այս պատմությունը վառ ապացույց է, որ մեր կյանքը կարող է ավարտվել ամենաանսպասելի պահին, և ապրել պետք է այնպես,  որ մեռնելուց չմնան չարած գործեր, չապրած օրեր, չգնահատված պահեր։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s