1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:
Զգալի է կրոնի ազդեցությունը էթնոսների ձևավորման, նրանց
մշակույթի ու պետականության զարգացման գործում և միջազգային
հարաբերություններում:
Կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա մեծ։
Մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և
բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են
հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է
բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:
2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:
Վաղ ժամանակներում էթնիկական և կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց
դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին
համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության
ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:
Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝ կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:
Կաթոլիկությունն առավել տարածված է ՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում,
Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում, վերժերս նար Լատինական Ամերիկայում ՝ Բրազիլիա։
Քրիստոնեության ուղղություններից հետևորդների թվով երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ):
Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ
Բրիտանիայում։ Բողոքականների թվով աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաև Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արևելյան և
Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս,
Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս և այլն):
Ուղղափառությունը դարձել է արևելյան սլավոնական քաղաքակրթության հոգևոր հիմքը:
4․ Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:
Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Հուդայականության մեջ կիրառվող գոյիմ բառը կիրառվում էր ցույց տալու համար որոշակի ազգություն և օգտագործվում էր այն համատեքստում, որ յուրաքանչյուր ազգություն ունի իր կրոնը։ Ժամանակի հետ այնպիսի ագրեսիվ քաղաքականություն վարող կրոններ ինչպիսիք են քրիստոնեությունն ու իսլամը, սկսեցին բոլոր ազգային կրոնները որակել որպես «հեթանոսական», «անքաղաքակիրթ», «շիրք» (կռապաշտական), «քաֆիրուն»(անհավատ)։ Վերջին 2000 տարում ազգային կրոնների մեծամասնությունը վերացվել կամ հասարակական կյանքից դուրս են մղվել այս երկու կրոնների կողմից. Եվրոպայում, օրինակ, կելտական, գերմանական, հայկական, սկանդինավյան, հունական և հռոմեական ազգային կրոնները դուրս մղվեցին քրիստոնեության կողմից։