Ուսանողի օրագիր

Արդեն ավարտին է հասնում հեռավար-առցանց ուսուցման չորրորդ շաբաթը։ Այս չորս շաբաթների ընթացքում ես հասցրի ձանձրանալ հեռավար-առցանց ուսուցումից։ Առաջին շաբաթը շատ ոգևորված էի, սակայն ժամանակի հետ սկսեցի հոգնել դասերի մեծ քանակից, նրանից, որ ամբողջ օրը զբաղված եմ լինում դասերով։ Այս ամենի միակ դրական կողմը այն է, որ ստիպված չեմ առավոտյան շուտ արթնանալ։

Մեծ պլաններ ունեի կապված ինքնակրթության, հոբբիներով զբաղվելու վերաբերյալ, սակայն հիմա ոչ մի հավելյալ բանով չեմ զբաղվում՝ միայն դասեր։ Շատ էի ցանկանում գրքեր կարդալ, իմ հոբբիով՝ ասեղնագործությամբ, սպորտով զբաղվել։

Դասերը, ինչ խոսք, հետաքրքիր են անցնում, տարատեսակ հետաքրքիր առաջադրանքներ, նախագծեր ենք կատարում։ Հուսով եմ այս կարանտինը շուտ կավարտվի, և ես կգնամ քոլեջ արդեն ֆիզիկապես։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s