Հեռավար-առցանց ուսուցում․ Հայոց պատմություն․ 6-10

Քրիստոնեության ընդունումը

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։
Տրդատ Մեծ թագավորը, Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:

Քրիստոնեության մուտքը նոր փուլ սկսեց հայոց պատմության մեջ։ Սակայն այն բավական թուլացրեց երկիրը, կախված քրիստոնեական “թշնամուդ ներիր” պատվերով։

 

 

Կիլիկիայի հայկական թագավորություն

Ռուբինյանների իշխանապետությունը

Կիլիկիայում ստեղծված հայկական վարչական միավորներից ամենակենսունակը Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի գինակից Ռուբեն իշխանի (ըստ սկզբնաղբյուրների’ Բագրատունի կամ Արծրունի) հիմևադրած իշխանապետու­թյունն էր, որը նրա անունով կոչվել է Ռուբինյանների իշխանապետություն: Ռուբեն Ա-ն (1080-95), տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ (Կոսիտառ) ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բեր­ դերին, թոթափել է (1080) Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնել անկախ ու ընդարձակ իշխանություն:

կիլիկիաՌուբենի ավագ որդին’ Կոստանդին Ա-ն (1095- 1100), սելջուկ թուրքերից և բյուզանդա- ցիներից ազատագրել է մի շարք հայա­բնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098-ին գրավել է Լեռնային Կիլիկիայի գլխ. ամրոցներից Վահկա բերդը և դարձրել իշխանության կենտրոնը:

Շարունակելով հոր քաղաքականու­թյունը’ Թորոս Ա-ն (1100-29) 1104-ին պարտության է մատնել բյուզ. զորքերին, ազատագրել Սիս և Անարզաբա քաղաք­ները, միավորել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107-ին Թորոս Ա-ն Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Կիլիկիա ներխուժած սել­ջուկներին: Բյուզանդական կայսր Ալեքսիոսը ճա­նաչել է Թորոս Ա-ի իշխանությունը’ նրան մեծարելով «Առաջին Սեբաստոս» տիտ­ղոսով: Անարզաբա քաղաքում Թորոս Ա-ն հիմնել է ապարանքներ, Սիս քաղաքի մոտ’ Դրազարկի և Մաշկևորի հռչակա­վոր վանքերը, որոնք վերածվել են գրչու­թյան և ուսումնագիտ. կենտրոնների: Դրազարկը դարձել է նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:

կիլիկիաԹորոս Ա-ի եղբայրը’ Լևոն Ա-ն (1129- 1137), օգտվելով սելջուկ թուրքերի ու խաչակիրների թշնամական հարաբերու­թյուններից, գահակալման սկզբին ջախ­ջախել է նրանց և անխախտ պահել երկրի սահմանները: 1132-ին բյուզանդական տիրա­պետությունից ազատագրել է Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135- 1136-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազատագրել է Կիլիկիայի հարավ-արևելյան հա­յաբնակ շրջանները:

1137-ին բյուզանդական Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժել է Կիլիկիա: Ամրանալով Անազարբա բերդում Լևոն Ա ավելի քան 35 օր հերոսաբար դիմարդել է թշնամուն՝ նրան պատճառելով զգալի վնաս: Նա ճեղքել է հակառակորդի պաշարման շղթան և դուրս եկել Անազարբայից, սակայն շուտով նոր շրջապատման մեջ ընկնելով՝ անձնատուր է եղել և ընտանիքի հետ գերվել: Թշնամուն դիմակայել է նաև Վահկա ամրոցը՝ Կոստանտին զորավարի գլխավորությամբ:

կիլիկիա1143-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145-69) կարողացել է փախչել գերությունից (հայրը մահացել էր Կ. Պոլսի բան­տում) և եղբայրների’ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժե­րը’ ազատագրել  երկիրը բյուզանդացի և սելջուկ զավթիչներից, վերականգնել 1137-ից ընդհատված հայկական պետականությունը: 1152-ին վերստին Կիլիկիա են ներ­խուժել բյուզանդական զորքերը’ Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկ. բանակը հանկարծակի գրոհով ջախջախել է թշնամուն: Լքելով բանակը’ Անդրոնիկոսն ապաստանել է Անտիոքի դքսի մոտ: Բյուգ. զորքերի հետագա արշավանքները ձախողվել են, և կայսրը ստիպված Թորոս Բ-ին պատվել է Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և7 հաշտություն կնքել նրա հետ: Իշխանապետության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահել է 30-հազարանոց բանակ, վարել հայկ. հողե­րի միավորման և պետականության ամ­րապնդման հետևողական քաղաքակա­նություն:

կիլիկիա Թորոս Բ-ի որդուց’ Ռուբեն Բ-ից (1169-70) հետո իշխանությունն անցել է նրա հորեղբորը’ Մլեհին (1170-75), որը բյուզանդացիներից և խաչակիրներից վերջնականապես ազատագրել է երկրի ծովեզրյա շրջանները, Տարսոն, Ադանա, Պոմպեոպոլիս քաղաքները: 1173-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել է Սիս (Փլավիոպոլիս), որը դարձել է քաղաքական, պետական և մշակութային գլխավոր կենտրոն: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդել է նրա եղբոր’ Ստեփանեի ավագ որդին’ Ռուբեն Գ իշխանը (1175-87): Վերջինիս գահակից եղբայրը և բանակի գլխավոր հրամանատարը’ Լևոնը, 1180-ական թթ-ին օտար տարրերից մաքրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը’ հաղթական ավարտի հասցնելով Բյուզանդիայի դեմ հայոց շուրջ մեկդարյա պայքարը:

Ռուբեն Գ-ն, հնազանդեցնելով անջատամետ որոշ իշխանների, 1182-ին պաշարել է Լամբրոնը’ Հեթումյան հզոր իշխա­նության կենտրոնը, սակայն գրավել չի կարողացել: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմուդից: Վեր­ջինս 1185-ին Ռուբեն Գ-ին խաբեությամբ հրավիրել է Անտիոք և ձերբակալել: Փրկագին վճարելով՝ Ռուբեն Գ-ն ազատ­վել է (1187) և կամովին գահը հանձնել է եղբորը’ Լևոնին, որին Սմբատ Սպարա­պետը բնութագրել է որպես «այր իմաս­տուն եւ հանճարեղ, ձիավարժ հմուտ եւ ի զինուորութիւնս քաջասիրտ…»:

Լևոն Բ-ն 1187-ին ջախջախել է Իկոնիայի, ապա’ Հալեպի և Դամասկոսի սուլթանությունների զորքերին: Պատրաստվելով դիմագրավել եգիպտական սուլթան Սալահ ադ-Դինինին, 1193-ին նրան դաշնակցող Անտիոքի դքսությունից գրավել է (ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պաղրաս և Դարպսակ բերդերը: Անդիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (1173-1205) սադրանքով Սալահ ադ-Դինը նույն թվականին խոշոր բանակով շարժվել է Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում, մարտի 4-ին հանկարծամահ է եղել: 1194-ին Լևոն Ա Անտիոքի դքսին հարկադրել է ճանաչել իր ավագությունը, վեըադարձնել սահմա­նամերձ (Ջահան գետից մինչև Կասսան բերդը) հայաբնակ տարածքը և «Դրունք Ասորվոց» կարևոր ռազմական հանգույցը: Հաշտության պայմանագիրն ամրա­պնդվել է դքսի գահաժառանգ որդու’ Ռայմոնդի և Լևոն Բ-ի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ: Ռայմոնդը դաստիարակվել է Հայոց արքունիքում’ պայմանով, որ նրա մահից հետո Անտիոքի գահն անցնի Ալիսից ծնված որդուն: Լևոն Բ Մեծագործի իշխանապետու­թյան տարիներին (1187-98) հզորացել է պետությունը, բարձրացել նրա միջազգային հեղինակությունը, ստեղծվել են թագա­վորություն հիմնելու նախադրյալներ:

Կիլիկիայի թագավորությունը

1196 – ին Գերմանիայի Հայնրիխ VI կայսրը կազմակերպել է խաչակրաց նոր արշա­վանք և իր զորքերի առաջնորդ Լյուբեկը Կոնրադ արքեպիսկոպոս Ծիրանավորին հանձնարարել է Լևոն Բ-ին օծել Հայոց թագա­վոր: Նույն թվականին Լևոն Բ-ի թագը ճանաչել է նաև Բյուզանդիայի Ալեքսիոս III Անգելոս կայսրը: Հռոմի պապը նույն­պես ճանաչել է նրան Կիլիկիայի թագա­վոր: Լևոն Բ-ն թագադրվել է 1198-ի հունվարի 6-ին’ Սբ Ծննդյան օրը’ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա Մայր տաճարում: Օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գրի­գոր Ձ Ապիրատը (1194-1203): Լևոն Բ-ին կոչել են «Թագաւոր ամենայն Հայոց, եւ նահանգին Կիլիկէացոց եւ հսաւռիոյ»: Պատմագիրները նրա թագադրությունը գնահատել են որպես քաղ. մեծագույն իրադարձություն’ Հայոց կործանված թագավորության վերականգնում:

կիլիկիաԼևոն Բ պատժել և հնազանդեցրել է արքունիքին ներհակ. Կիսանկախ ու անջատամետ ավատատեր իշխաններին ու հոգևորականներին: Նա խնամիական կապեր է հաստատել մի շարք քրիստոնյա պետությունների՝ Նիկեայի կայսրության, Երուսաղեմի թագավորության, Կիպրոսի, Հունգարիայի արքայատների հետ: Հատկապես հետևողական պայքար է ծավալել Անտիոքի ժառանգության համար: Լևոն Բ-ն արու զավակ չունենալով’ Անտիոքի դուքս Ռայմոնդի (մահացել է 1198/1199-ին) նորածին որդուն’ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին, որդեգրել և հռչակել է նաև Հայոց թագաժա­ռանգ: Այդ քայլով Լևոն Բ-ն փորձել է Ան­տիոքի դքսությունը, որտեղ հայերն զգա­լի տոկոս են կազմել, նույնպես միացնել Կիլիկիայի թագավորությանը: 1201-ի Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլիի դուքս Բոհեմուդ IV Միակնանին, մերժելով Ռուբեն-Ռայմոնդի իրավունքը՝ Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ խլել է Անտիոքի գահը: 1203-ին  տապալելով Բոհեմուդին, Լևոն Բ-ն պատանի Ռուբեն-Ռայմոնդին բազմեցրել է դքսության գահին, Ալիսին կարգել խնամակալուհի: Այդ առթիվ Լևոն Բ-ի անունով Անտիոքում հատվել է արծաթե լատինագիր շքադրամ:Ռայմոնդի գահը 1210-ին ճանաչել են Գերմանիայի կայսրը և Հռոմի պապը:

կիլիկիա1209-ին և 1211-ին Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսի դաշնակցությամբ հայկական բանակը ջախջախել է սպառնացող Իկոնիայի սուլթանության զորքերին և հասել մինչև Կեսարիա: Լևոն Բ-ն զորքերն այնտեղից դուրս է բե­րել խոշոր ռազմատուգանք ստանալուց և սուլթանի հետ հաշտության շահավետ պայմանագիր ստորագրելուց հետո: Սակայն Իկոնիայի թուրքերը 1216-ի հունվարին, խախտելով հաշտության պայմանագիրը, ներխուժել են Կիլիկիա և պաշարել սահմանային Կապան բեր­դը: Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը, Շողականի դաշտում տե­ղի ունեցած ճակատամարտում ժամա­նակին օժանդակություն չստանալով, շրջապատվել է և մի շարք զորականնե­րի հետ գերի ընկել: Սակայն շուտով հայկական բանակը թշնամուն դուրս է շպրտել երկրի սահմաններից: 1219-ին Լևոն Բ-ն, զիջելով Լուլուա և Լավզատ ամրոցները, փրկագնել է Կոստանդին գունդստաբլին և մյուս հայ իշխաններին:

1219-ի սկզբին ֆրանկները Գիյոմ դը Ֆարաբելի գլխա­վորությամբ դավադրաբար գրավել են Անտիոքը և Ռուբեն-Ռայմոնդին մատնել փախուստի: Իր հովանավորյալի անկա­յուն և թուլակամ վարքից հիսաթափ­ված’ Լևոն Բ-ն նրան ղրկել է Հայոց գա­հի իրավունքից և թագաժառանգ հռչակել իր մանկահասակ դստերը՝ Զաբելին , որի մայրը Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստրն էր:

կիլիկիաԼևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թա­գավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկ­րական ծովեզերքից մինչև Տավրոսի և Անւոիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիա յից բացի’ Հայոց թագավորության մեջ են մտել Պամփյուլիան, Իսավրիան, Լիկաոնիան, Կադառնիան ու Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար վերաշինվել են հին բերդերը, կառուցվել նոր ամրություններ ու հսկիչ դիտանոցներ, հզորացվել է հա­յոց բանակը, հաստատվել է ռազմական ու­սուցման որոշակի կարգ ու կանոն: Տնտեսական կյանքը խթանելու համար բարեկարգվել են քաղաքները, բանուկ ճանապարհնե­րը, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվել (1201, 1212) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և վաճառաշահ այլ քա­ղաքների ու երկրների հետ, կազմա­կերպվել է առևտր. նավատորմիղ, հատ­վել են արծաթե և ոսկե դրամներ: Լևոն Բ-ի հրամանով նորոգվել են հին վանքե­րը, կառուցվել նորերը (Ակների, Գայլու ևն) և նրանց կից բացվել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը’ հայոց և օտար լեզուներով): Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտ­նականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռա­գրեր, հայերեն են թարգմանվել գիտական և գրական արժեքավոր երկեր:

կիլիկիաԼևոն Մեծագործի մահվանից հետո Զաբելի ամուսնությունը և թագաժառան­գությունն արքունիքի համար դարձել են քաղաքական խնդիր: Հայոց արքան պետության խնամակալներ էր կարգել Կոստանդին գունդստաբլին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Ձ Ասեցի կաթողիկոսին: Օգտվելով պատեհ իրադրությունից’ Ռուբեն-Ռայմոնդը փորձել է գրավել գահը, բայց Կոստանդինը պարտության է մատնել նրան և բանտարկել Տարսոնում: 1222-ին Ձաբելին (թագուհի’ մինչև 1252-ը) ամուսնացրել են Անւոիոքի դուքս Բոհեմուդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը’ պայմանով, որ պահպա­նի հայոց հավատն ու սովորույթները, հարգի հայ իշխանների իրավունքները: Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով, չի կա­տարել խոստումը, որի համար Կոստան­ դինը 1225-ին ձերբակալել և մահապատ­ժի է ենթարկել նրան:

Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը, 1226-ին ավելի քան 60 իշխանների հետ խորհրդակցելով, որոշել է իր 13-ամյա որ­դի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Կիլիկիայի հայոց թագավոր: Դրանով ավարտվել է նաև Ռուբինյաննե րի և Հեթումյան-Օշինյան տոհմերի տևա­կան մրցակցությունը: Մինչև որդու չա­փահաս դառնալը ինքը եղել է նրա խնա­մակալը (պայլ) և վարել երկրի գործերը:

կիլիկիակիլիկիաՀեթում Ա-ն (1226-69) դարձել է նոր’ Հեթումյանների արքայատոհմի հիմնադիրը: Նրա ավագ եղբայր Սմբատը նշա­նակվել է սպարապետ (գունդստաբլ) և Կիլիկիայի հայոց բանակը ղեկավարել շուրջ 50 տարի, Օշինը՝ պայլ, Բարսեղը՝ Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթումյանների ամրոց Լամբրոնը հանձնվել է Հեթում Ա-ի քեռուն՝ Կոստանտին իշխանին, որը վարել է թգադրության գործակալությունը:

Խեթում Ա-ի գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները, պարտության մատնելով հկոնիայի սուլ­թանությանը, սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը, որտեղ ապաստանել էր Իկոնիայի սոիլթանի ընտանիքը: Այն կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243-ին խաղա­ղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ, իսկ 1254-ին մոնղոլական տերու­թյան մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը սել­ջուկ թուրքերի և Եգիպտոսի դեմ մղվող պայքարում: Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժա­մանակ: Չափավորվել են բուն Հայաս­տանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական ամբողջ տերության տարածքում:

կիլիկիա1256-62-ին Հեթում Ա-ն սանձել է հկո­նիայի սելջուկների ու թուրքմենների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաք­ներն ու նրանց շրջակայքը:

Վերստին հզորացող Եգիպտոսի սուլ­թանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացու­մից, 1266-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա. Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմաթիվ հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջե­լով Եգիպտոսի սուլթանությանը, 1268-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերու­թյունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269-89)’ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանք որպես «եղբայր Մակար»:

 

 

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375):

կիլիկիաԿիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s