Հասարակագիտություն․ 6-10

Ազատություն և պատասխանատվություն

Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ազատության սահմանները և իմ պատկերացմամբ նրանք վերջանում են, երբ մարդ սկսում է ներխուժել մի այլ մարդու ազատության սահմանները:

Յուրաքանչյուրս ունենք ազատություն խոսելու, արտահայտվելու, շարժվելու և այլն… Սակայն ոչ բոլորն են այդ ազատությունը ճիշտ օգտագործում և մարդկանց մեծամասնությունը չարահում է իրեն տրված ազատությունը, իրեն թույլ տալով սխալ արտահայտվել և սխալ խոսել: Սա արդեն չի կարող կոչվել ազատություն և իմ համար մարդը ազատ է լինում, երբ կարողանում է կառավարել ինքն իրեն, հասկանում է իրեն տրված չափն ու սահմանը և պատասխանատու է իր արարքներին: Իսկ պատասխանատվությունը  ամենակարևոր հատկանիշներից է մարդու մոտ: Եթե մարդը չի զգում պատասխանատվություն, ապա այդ մարդը անկայուն է և մեծ հավանականությամբ նա իր կյանքում հաջողությունների չի հասնի:

Ազատ լինելը ամենավեհ կոչումն է, որ մարդը կարող է ձեռք բերել։Ազատությունը հրաբերական և վիճելի հարցը։ Իմ կարծիքով ազատ լինել նշանակում է ունենալ ընտրության հնարավորություն ։ Այսինքն ազատ լինել նշանակում է ոչ թե անել այն ամենը ինչ ուզում ես, այլ չանել այն ինչ չես ուզում։ Յուրաքանչյուր մարդ պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, և կատարի իր օրինական ցանկությունները։ Ոչ ոք իրավունք չունի ինձ ստիպել անել այն ինչ ես չեմ ուզում։ Նաև պետք է գիտակցել, որ ազատության հետ մեկտեղ մենք կրում ենք պատասխանատվություն։ Ինչքան շատ է ազատությունը, այնքան մեծ է պատասխանատվությունը։ Յուրաքանչյուրը ինքն է պատասխանատու իր ընտրության, արարքների և որոշումների համար։ Եթե անձին տրվում է ազատություն, ապա նա պարտավոր է կրել նաև պատասխանատվություն։Չի կարելի ապրել բաձարձակ ազատ և չկրել պատասխանատվություն։ Չնայած բաձարձակ ազատություն գույություն չունի և չի էլ կարող ունենալ։ Եթե դա իրականություն լիներ, ապա աշխարհում քաոս կտիրեր, և մարդիկ կդառնային անկառավարելի մասսա։ Այդ իսկ պատճառով կան որոշակի սահմանափակումներ։

Բարոյականություն

 

Յուրաքանչյուր ոլորտ կարգավորվում է ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական նորմերով, քանի որ իրավունքն առավելապես բնութագրում է մարդկային կյանքի արտաքին կարգավորվածության բնույթը, իսկ բարոյականությունը՝ ներքին ազատության աստիճանը: Այսպիսով, իրավական նորմերը կիրառվում են մարդու նկատմամբ դրսից` կանխորոշելով նրա վարքի կանոնները հանրային կյանքում, իսկ բարոյական նորմերը տրված են մարդու արմատական բնազդների խավում, նրա ենթագիտակցական կառույցներում և կանխորոշված են այս կամ այն էթնիկ տեսակի աշխարհընկալման մոդելով:

Բարոյականության հարցերում սահմաններ գծում են օրենքը և կրոնը: Օրենքի գծած սահմանները հաճախ կարող են խիստ թերի լինել բարոյականության հասկացության առնչությամբ: Քրիստոնեությունը բարոյականությունը, ի տարբերություն պետական օրենքի, բարձրացնում է ավելի բարձր աստիճանի` նշելով նույնիսկ մտավոր ոլորտում բարոյականության նախանձախնդրության մեծ անհրաժեշտությունը: Այսպիսին են Աստծո տասը պատվիրաններից հատկապես վերջինը` «մի ցանկացիրը»` մերձավորի ունեցվածքի վրա աչք չունենալը, որը բերում է բարոյականության բարձրագույն դրսևորման հորդորը:

Սակայն որտեղից մարդուն պատկերացումեր բարոյականության մասին․մարդը բարոյական ծնվո՞ւմ է, թե՞ դա ներարկվում է իր աշխարհայացքի մեջ գիտության, գիտելիքի միջով:

Մարդը ծնվում է առանց գիտելիքների և բարոյականության կամ դրան հակառակ պղծության հակումների: Հետագա դաստիարակության, գաղափարների ընկալման ժամանակ արդեն ձևավորվում են համապատասխան հակումներ: Այսինքն մարդը չի կարող ծնված օրվանից բարոյական լինել, քանի որ նա չունի պատկերացում, թե ինչ է բարոյականությունը։ Իսկ ինչպես նշեցի բարոյականության նորմերը և սահմանները որոշվում են օրենքով և կրոնով։ Այսնքն մարդը պետք է ծանոթանա իր կյանքի ընթացքում բարոյականությանը, կրթվի բարոյական և սովորի ապրել բարոյական։ Բայց մի՞թե միայն բարոյականության մասին գիտելիքներ ունենալով մարդը կդառնա բարոյական։ Հնում փիլիսոփաները վիճում էին այն հարցի շուրջ, թե առաքինությունն արդյոք բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի: Այն օրինակն էր տրվում, որ բժշկություն իմացող մարդը բժիշկ է, բայց արդարություն իմացող մարդը կարող է և արդար չլինել: Ուրեմն, միայն իմացությունը բավարար չէ, այլ անհրաժեշտ է նաև կամքի դրսևորումը:

Բարոյականություն արժեք է, որը ստեղծվում է հասարակության, օրենքների, կրոնի միջոցով, և որին անձը պետքը ձգտի և փորձի համապատասխանել այդ սահմանված արժեքներին։ Իսկ լինել բարո, թե ոչ՝ դա անձի անհատական ընտրությունն է։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s