Հին ու նոր Երևանները․ Երգեր նվիրված Երևանին

Անցած դարերի երգերը Երևանի մասին

1․Էրեբունի-Երևան

Չեմ հավատա, եթե ինչ-որ մեկը ասի, թե չի լսել այս երգը։ Այս երգով ենք մենք մեծանում, մեր մանկության օրերից սկսում ենք սովորել, կատարել ու սիրել այս երգը։

Բառերի հեղինակը մեծափառ Պարույր Սևակն է, երաժշտությանը՝ Էդգար Հովհաննիսյանը։ 2004թվականից երգը համարվում է Երևան քաղաքի օրհներգը։

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

2․ Առնո Բաբաջանյան – Իմ Երևան

Հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի այս ստեղծգործությունը մեկն է այն երգերից,, որոնք գիտեմ բելերը, թե՛ մեծ, թե՛ մանուկ։

Խոսք: Վլադիմիր Հարությունյան
Երաժշտություն: Առնո Բաբաջանյան
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լա՜վ, հարազա ՜տ իմ քաղաք։

Քարդ քարիդ եմ շարել,
Քեղ հետ հասակ եմ առել,
Իմ Երևա՛ն,
Քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ։

Քեղ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեղ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն։

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ՝ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ։

Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Թե՛ խնդություն և թե՛ վիշտ,
Իմ Երևա՛ն,
Քո կանաչ սրտի հետ
Ես իմ սիրտն եմ կապել առհավետ։

Քեղ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեղ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն։

 

3․ Ամեն բացվող առավոտ

Այս երգը հնչում է “Մեր բակը” ֆիլմում, իսկ տեսահոլովակում պատկերված է 90-ականների Երևանը։

Այս գարնան շնչով, ամենուր հնչող,
Ձոնն ես մեր հոգու ու բաց վաղվա.
Արթնացիր քնից, քո ամեն տնից
Հույս թող ճառագի իմ Երևան:
Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո, նորից նոր վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած ու կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը…
Վարդագույն երազ, միշտ ինձ երևաս,
Ուրել որ գնամ մնա ինձ հետ,
Իմ չքնաղ քաղաք, հարազատ, միակ,
Թող կորչեն վշտերը քո անհետ:

 

4․ Արմեն Դարբինյան – Հե՜յ, ջան, Երևան

Նորից այն երգերից, որ նոստալգիա են արթնացնում ամեն հայի մոտ։

Խոսք՝ Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն՝ Արտեմի Այվազյան

Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:

Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:

Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:

5․ Ֆորշ – Զբոսանք Երևանով

Ֆորշի երգապնակը լիքն է Երևանը գովերգող երգերով։ Բոլորն էլ հրաշալիորեն նկարագրող մեր մայրաքաղաքի գեղեցկությունը։

Փողոցի անվերջ աղմուկին
Խառնելով սուլոցս անհոգ
Աննպատակ անշտապ քայլում եմ,
Ես սիրում եմ քաղաքը իմ հին
Ես սիրում եմ քաղաքը իմ շոգ
Երբ աստղերն առաջին փայլում են:
Այգիները հագել են կանաչ
Մոռացվել են հոգոց ու հառաչ
Երեկոն այնքան խաղաղ լուսավոր է,
Հիասքանչ աղջիկներ են անցնում
Նայում եմ նրանց ու մտածում
Որ Երևանն իրոք արտասովոր է:
Փշատի բուրմունքն անուշ
Տարածվել է ծանոթ բակում
Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ,
Արթնացնում է հազար ու մի հուշ
Նստարանը ծառի շվաքում
Ուր սիրել ու անհույս հարբել եմ:
Ընկերներ հեռու մոտիկ
Պարզապես անցնող մարդիկ
Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք,
Սայլակում մանկիկ լացող
Զբոսաշրջիկ զարմացող
Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը:
Օրը դառնում է գիշեր
Գունավոր լույսեր վառված
Սրճարանն է կանչում իր գիրկը,
Կնստեմ ու կհիշեմ
Սուրճս կմնա պաղած
Կթերթեմ հիշողության իմ գիրքը:
Մանկության պայծառ օրեր
Ես գիտեմ դուք չեք կորել
Այսօրվա կողքին կա երեկվանը,
Այս քաղաքը տունն է իմ
Որքան էլ նոր այնքան էլ հին
Հուշերի քաղաք է Երևանը:
Թող որ իմ դժվար ճամփին
Պատահեց և դառնություն
Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ,
Ունեցա և հաղթանակ
Ունեցա և պարտություն
Բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ:
Տառապած ու անվեհեր
Իմաստուն ու ալեհեր
Դու ես որ բուժել ես իմ վերքերը,
Հարազատ ու աննման
Հույսի քաղաք Երևան
Քո մասին են իմ բոլոր երգերը:

 

6․Ֆորշ -Երևանը մենք ենք

“Երևանը անկեղծ սիրելը չգրված օրենք է”
Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք,
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…

6․ Թաթա Սիմոնյան – Երևանս

Այս երգը տխուր շունչ է հաղորդում միջավայրին, կարծես հասկանում ես, որ անցածը էլ հետ չես բերի, ու մի անթաքուն ուրախություն է պաշարում, որ ապրել ես գեղեցիկ Երևանում։
Թե հուշերից քաղաք հյուսեմ,
Հյուսեմ թելով երազներիս,
Թե օրորվեմ քամիներից’
Վաղուց անցած հին օրերիս:
Թե փողցից փողոց անցնեմ,
Մտնեմ երգով սարքած այգիս
Կամել մեր տուն գնամ ու դուրս նայեմ’
Քեզ կտեսնեմ պատուհանից:
Երևանս, Երևանս,
Անգին քարս, անգին քարե վարդս,
Երևանս, Երևանս, Երևանս…
Ինչքան ասես թափառել եմ
Երկնքիդ տակ, Երևանս:
Եթե կյանքի ճամփաներով
Ես հեռանամ իմ քաղաքից,
Եթե օտար քմին տանի ինձ
Հարազատ իմ ափերից,
Եթե սուզվեմ օտար նավով
Ալիքներում օտար ծովի,
Հետ պիտի գամ թեկուզ անցած դարից
Ես կարոտից իմ քաղաքի:
Երևանս, Երևանս,
Անցած սերս, անցած սիրո երգս,
Երևանս, Երևանս, Երևանս…
Անդարձ կորավ մանկությունս
Քո թաղեր

7․Ռուբեն Հախվերդյան-Սա Երևանն է

Խաղաղեցնող, ուրախ ժպիտ պարգևող երգ։

Ինչ զով գիշեր է,մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին

Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո պողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին….

8․ Արմեն Դարբինյան-Գարուն Երևան

Այս երգը ոչ այլ ինչ է, քան Երևանի գովքը։

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի
Գարո՛ւն Երևան, սիրո՛ւն Երևան,
Վարդեր ես ճամփիս փռում, Երևա՛ն,
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ
Քեզ եմ հավիտյան սիրում, Երևա՛ն:
Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա՛ն,
Իմ Հայաստանի զարդն ես Երևա՛ն: 
Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել, Երևա՛ն,
Հայաստանի գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղի՛ր, երգի՛ր Երևա՛ն:
Երգը շրթունքիս կռիվ գնացի,
Քո կյանքի համար անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ կարոտ մնացի:

9․ Ալեքսանդր Աճեմյան- Իրիկնային Երևան

Կատարում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լոլա Խոմյանցը և Արտաշես Ավետյանը: Երգը գրվել է 1970 թվականին։ Սերը Երևանում, ահա ինչ է պատմում այս երգը։
Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի
Երեկոն է երբ իջնում,
Գրկում մով այգին,
Ջահելներն են միշտ շրջում,
Երգը շուրթերին:
Աստղերից էլ վառ,
Արևից անմար,
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ:
Ուռիներն են կապտաշոր,
Երգը լուռ լսում,
Բարդիներն են մեղմօրոր,
Երգի հետ նազում:
Ու թռչում է երգը մեր,
Մտնում բակ ու տուն,
Ծածանում սիրո հույսեր,
Ամեն մի սրտում:

Այս երգից մանրամսն ոչ մի այլ երգ չի նկարագրի մեր քաղաքի առօրյան։
Խոսք և երաժշտություն՝ Ֆորշի
Սա ձեր աստառն է, սա վերարկուն,
Սա ձեր հոգին որ զգեստ է անգույն,
Սա է ձեր տան հիշված ճանապարհը,
Սա ձեր աստառն է, սա վերարկուն:
Սա ձեր ասած ստի պատասխանն է,
Սա հարևանն է՝ հոգևարքում,
Սա իմ ընկեր Աշոտ Գևորգյանն է,
Սա նրա շունն է, որ չի հաչում:
Հենց այսպես էլ ապրում ենք
Մեր սիրած քաղաքում:
Սա տրոլեյբուս է, սա ավտոբուս,
Սա թուղթ ու գիր է, սա գետնանցում,
Սա ստորացված փողով քո ընկերն է,
Նա էլ իրա, չափ չի վխտում։
Սա նկարիչ Արմեն Խոջոյանն է,
Սա էլ Ռիփսիկն է սուրճ է եփում,
Սա էլ խելառ, Ս․ Միքայելյանն է,
Նա խմելուց հետո չի ծամում:
Երևանցի Ռուբեն Հախվերդյանն է,
Սա մեր ուստեն է, սա էլ Դավոն,
Սա իմ ընկեր գուգո Ամիրյանն է,
Սա ծակ Կարենն է, սա գինետուն:
Սա մեր խորեն Աբրահամյանն է,
Ջանիբեկյան Կարենն իր դերով,
Սա Արոմոն է, Սա էլ Միշիկը,
Սա Հրանտոն է, Սա էլ Մուրզոն:
Սա կշտացած տկար քրդի շուն է,
Սա էլ քցող, իսկ սա բանսարկու,
Սա հանրահայտ Լևոն Մալխասյանն է,
Շատ կարգին մարդ, մեր այս քաղաքում:
Սա «Կազիրոկն» է, սա «Պապլավոկը»,
Սա գռաֆ ռաֆիկը, իր բուտկայում,
Սա Մերուժանն է, Սա էլ Լյովիկը
Մենք բոլորով մեր դերն ենք խաղում:
Սա դերասան Սերգեյ Դանիելյանն է,
Սա էլ Արմենը «Մազ» անունով,
Սա քաղաքի Արմեն Էլբակյանն է,
Սա էլ Վիգենը իր բամբ ձայնով:
Թող ինձ ներեն, բոլոր այն տղերքը,
Ում անունները ես չեմ նշում,
Թող որ լսեն նրանք իմ այս երգը,
Ու թող հարբեն իրենց քաղաքում:
Սա մեր ընտրած տխուր վերջաբանն է,
Սա պատասխան, ամեն դեպքերում,
Սա մեր աստառն է, սա վերարկուն է,
Սա մեր քաղաքն է մեր թատրոնում:

Հասանք քսանմեկերորդ դար, հետաքրքիր է ինչպես են երգելու նորագույն ժամանակների արտիստները Երևանի փառքը։

Արդեն քանի տարի է Երևանի տոնին ընդառաջ գրվում և կատարվում են երգեր։ Այդ երգերը Երևանի գեղեցկությունը, շքեղությունը պատմող երգեր են, առաջին վեցը երգը հենց դրանք են, իսկ ինչ է հետո դեռ կտեսնենք։

1․ Իմ սրտի մայրաքաղաք

2․Իմ սրտի ուղեկից – Էրեբունի-Երևան 2795

3․Երևան` իմ տուն

Խոսք՝ Ավետ Բարսեղյանի

Երաժշտություն՝ Մանե Հակոբյանի

Օրեցoր ավելի լավն ես, օրեցoր ավելի նոր:
Հին պատմության մի կտավն ես
Քո էջերով փառավոր:
Թե նորից ծնվեի մեկ է, քեզ կընտրեի օթևա
Քո ջերմությունը ինձ պետք է
Մայր իմ քաղաք Երևան:
Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր
Ու ոչ մի քաղաք չի կարող լինել ինձ մայր:
Կրկներգ
Սիրտն ես ու հոգու մեր մարգարիտն ես
Փայլդ չի մարի
Սերն ես, որ հայի սրտում չի դադարի
Տունն ես հարազատ ու թանկ անկյունն ես
Մի հավերժ անուն, դու ես, Երևան իմ տուն
Երևան իմ տուն:
Բնակարանդ քեզ տուն չէ
Տունդ քաղաքն է ամբողջ:
Զգա դարերից եկած շունչը
Միտքդ այստեղ է առողջ
Երևան սիրտը քո քար չէ
Դու ամենքի հետ սիրով
Ոչ մի հայ քեզ օտար չէ
Դու ծնվել ես բարով:
Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր
Ու ոչ մի քաղաք չի կարող լինել ինձ մայր:
Կրկներգ
Սիրտն ես ու հոգու մեր մարգարիտն ես
Փայլդ չի մարի
Սերն ես, որ հայի սրտում չի դադարի
Տունն ես հարազատ ու թանկ անկյունն ես
Մի հավերժ անուն, դու ես, Երևան իմ տուն
Երևան իմ տուն:

4․Իմ ջերմ ու բարի քաղաք

Խոսք՝ Ավետ Բարսեղյանի

Երաժշտություն/գործիքավորում՝ Արա Թորոսյանի

5․Երևան՝ Արևի քաղաք

 

6․Երևան՝ սիրո քաղաք

Երաժշտություն՝ Արա Թորոսյան

Խոսք՝ Ավետ Բարսեղյան

Ուր էլ գնամ,որտեղ էլ որ լինեմ ես,
Դու ես իմ մայր քաղաքը ժպտերես,
Սիրտս մի տուն,որտեղ որ լոկ հավետ ինձ հետ ես,
Ես կթերթեմ սիրով իմ ջերմ հուշերը:
Սիրում եմ քո լուսե գիշերը:
Սեր է,որ մեզ կանչում է զբոսնելու:
Թե հյուրերին, թե քո գրկում ապրողներին
Միշտ գրկաբաց հավերժ սիրահարված:
Կրկներգ-Երևան, աշխարհում չկա քեզ նման,
Քո բարի սրտով անսահման
Դու միշտ մեր կողքին ես,
Իմ Երևան, աշխարհում չկա քեզ նման,
Անհավանական ջերմ ու տաք
Սիրո քաղաք, իմ Երևան:
Քոնն է մեծ սիրտը, ուր այսօր մեծ տոն է,
Շունչ ես այնքան ազատ ու հարազատ,
Ոչ մի քաղաք չունի քո համն ու հոտը,
Մոտ ես, մեր սրտի մոտ արև ես ու կարոտ:
Կրկներգ-Երևան,աշխարհում չկա քեզ նման,
Քո բարի սրտով անսահման
Դու միշտ մեր կողքին ես,
Իմ Երևան,աշխարհում չկա քեզ նման,
Անհավանական ջերմ ու տաք
Սիրո քաղաք,իմ Երևան:

 

Այս երգերի մեջ մի տեսակ սառնություն կա, կարծես ռոբոտի աշխատանք լինի, այս երգերը կարելի է լսել լոկ մեկ անգամ, երկրոդ անգամ չի ստացվում։

Գևորգ Էմինի բանաստեղծությունը երգ դարձած, ինչ-որ տեղ հաջողված կատարում, ինչ-որ տեղ մի բան պակասում է։

Խոսք՝ Գևորգ Էմինի
Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
        Եվ չգիտե՜մ ինչի համար.
Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
        Որ իմանամ ինչի՛ համար:
Քարե՛րը քո հին բերդերի
        Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
        Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահա՜ր են մայթերի-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Համբո՛ւյրը քո աղջիկների,
        Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկների՜ն-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Կուզեմ լինեմ Նորքի նման,
        Ծաղկեմ ամեն եկող գարնան.
Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ-
        Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Կամ լինեմ այս քամին լոթի 
        Եվ, հարբած քո անուշ հոտից,
Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
        Ու… չիմանա՜մ ինչի համար:
Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
        Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
        Ու… չիմանա՜մ ինչի համար:
Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
        Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ-
        Ու… չգիտե՜մ ինչի համար…

8․FairWind – Երևան (Yerevan)

Ռոք-բենդի երգը նվիրված Երևանին, երգը նկարագրում է այն իրավիճակը, երբ անձը ուզում է մեկնել Հայաստանից այլ երկրում ապագա կառուցելու նպատակով, սակայն երգում ասվում է, որ, “Երևանն է քո տունը, այստեղ է քո պատմությունը”։ Երգի մեջ ինձ վանում է միայն այն փաստը, որ այն կատարվում է գռեհիկ խոսակցական լեզվով, այսպես ասած՝ ժառգոնով։

Ձեր շենքի տանիքի եզրին կանգնած

Նայում ես քաղաքին հայացքով սիրահարված

Հրաժեշտի մտքերը մատներ են

Որ սեղմում են քո կոկորդը։

Գլխիդ մեջի միակ որդը

Չի գտնում իր տեղը քո ուղեղում

Մի հատ էլ ծխեցիր, երկրորդն ես կպցնում

Կուտակված հարցերի քանակը․․․ քոռ դանակ ա

Ուզում ես գոռաս, բայց բերանդ փակ ա

Շնչում ես սառը օդը, քաղաքիդ հոտը

Արդեն խեղդում ա կարոտը, բայց դեռ ստեղ ես,

Հետ ճանապարհ չկա ու կամուրջներն են այրված

Գիտես, որ սենց սխալ ա, բայց ասում ես թքած

Էս ա քո տունը, քո պատմությունը

Ուր հարազատ է ամեն մի քար

Երևանյան տրամադրությունը

Մաժոր մինոր խառնված են իրար

Քաղցր հուշերը չեն կշտացնում, իսկ ներկան դառն ա

Մանկական երազները իրական չեն դառնա։ Խառն ա

Ամեն ինչ օդում կախ ա, մեջդ վախ կա

Ու մի փոքր հույս, որ կարաս փոխես, սկսես

Մի նոր գլուխ քո պատմության գրքում

Ստեղ կարևոր ա, ում համար ես դու գրում

Ձեր շենքի տանիքի եզրին կանգնած

Նայում ես քաղաքին հայացքով սիրահարված

Կարծես ամեն ինչ պատրաստա

Տոմսդ կա, բայց անձնագիրդ դեռ կապուտ ա։ Սուտ ա,

Որ դրսում դրախտ ա, ճամփեքն էլ են հարթ

Նորից սկսելը հեշտ ա, շարունակելն ա բարդ

Էս ա քո տունը, քո պատմությունը

Ուր հարազատ է ամեն մի քար

Երևանյան տրամադրությունը

Մաժոր մինոր խառնված են իրար

9․Տիգրան Մանսուրյան-Երևան

Մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր ՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը, որը ստիպում է ամբողջ մարմնովդ սարսուռ անցնել։

Խոսքերը՝ Կարեն Անտաշյանի

Վանից Երևան ապրեց դարուձիգ
Մեր նախնյաց ոգին՝ նոր զարթոնքի հիմք,
Ծաղկեց վառ հույսով մեր երազն անմար՝
Գարուն բերելով նոր կյանքիդ համար։

Ծնվեց երազից մի նոր Երևան,
Մեկ տանիքի տակ՝ մեր բոլորիս տան,
Կանաչ այգիներ, աղբյուրներ վճիտ,
Մարդիկ երջանիկ՝ ունկնդիր կանչիդ։

Քո զով առավոտն ու մեղմ երեկոն,
Ժիր ծիծառների ձայնով երգող տոն,
Ծաղկող քարերի կենդանի քաղաք,
Հյութեղ՝ արևի, բաց սրտի պես տաք։

Հետևիր, հետևիր արևին — արի Երևան,
Երազից ավելի, երազից ավելի — մեծ է սերը տան։

10․REINCARNATION-YEREVAN

Երգ, որը ցույց է տալիս Երևանյան ժամանակակից իրականությունը, այն թե ինչպես են Երևանից խլել նրա առանձնահատկությունը, դարձրել են անգույն, անշունչ, անհոգի․․․

Երկար ճանապարհ ես անցել, շատերը եկել ու գնացել են

Քեզ փորձել են ծախել, քո համար կռվել, միշտ պայքարել, քեզնով ապրել են

Գիտեմ` հիմա շատ զայրացած ես, հին գույներդ չկան, գողացված են,

Ինչ որ մեկն էլ քեզ տիրացել է, ու բաժանել ընտանիքի մեջ,

Ուրիշ գույներով քեզ զարդարել են ու անցյալն էլ քո մոռացել են….

Քեզ խոսք եմ տալիս, որ միշտ կսիրեմ քեզ, քո տաք ձեռքերում միշտ կապրեմ ես,

Չեմ հոգնում քեզ երգեր նվիրեմ, ու շնորհակալ եմ ասեմ, որ էստեղ ծնվել եմ,

Քո ջուրը խմել եմ, քեզնով հպարտ եմ, ու հավատա` ես միշտ կողքիդ եմ…

 

Դու իմ քաղաք Երևան, քեզնով կապրեմ ես,

Դու իմ քաղաք Երևան, խնդրում եմ` չտխրես էլ,

Դու իմ քաղաք Երևան, քեզնով կապրեմ ես,

Դու իմ քաղաք Երևան, խնդրում եմ` չտխրես էլ…

 

Հիմա քո սրտում ամեն ինչ փոխվել է, իրենց կարճ խելքով նոր շունչ տվել են

Գույներդ փոխվել են, արժեքներդ կորցրել են, շատերը սիրել, բայց հեռացել են,

Ու հավատա` քեզ հիշում են, կարոտում են, ու միշտ սպասում են,

Հավատում եմ կլինես ինչպես առաջ, փողոցում` մարդիկ իրար ընդառաջ,

Երբ քայլում էին, ու անկեղծ սիրում էին, ու հարգում էին, հավատում էին ու միշտ ժպտում էին: Հավատում եմ հետ կգան նրանք, ովքեր հեռացան, բայց քո մասին չմոռացան

Ծերացան, տեսան ինչ եղավ, զարմացան, զայրացան, հեռացան, ծերացան…

Տեսան ինչ եղավ, զարմացան, զայրացան, հեռացան….

 

 

4e3b4805d448ecb205158eb2ac72595cyeravn

 

Advertisement

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s