Հեռավար-առցանց ուսուցում․ մարտի 30-ապրիլի 14

1․Ընթերցողական նախագծեր

Քոլեջի սիրելի սովորողներ մարտի 30 — ապրիլի 14-ը առաջարկում եմ կարդալ այս երեք պատմվածքները։ Երեք ստեղծագործություններն էլ ինչ-որ իմաստով ասելիքի ընդհանրություններ ունեն և այս օրերին մեզ խորհել են տալիս։ Ուշադիր կարդալուց հետո շարադրեք  վերլուծեք պատմվածքները՝ կատարելով նաև առաջադրաքների փաթեթը։

Քոլեջի 1-1, 1-3, 2-րդ կուրսեր

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկա

Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։

1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա Պիրովանո կլինիկայի աշխատակիցն է, աշխատել է նաև Սանտա Մոնիկա կլինիկայում։

Այսօր բժիշկ Բուկայը ապրում է Մեքսիկայում, իրեն համարում է «պրոֆեսիոնալ ոգևորող», չնայած թերապևտիկ գործունեությամբ այլևս չի զբաղվում: Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա (Առողջ հոգի) ամսագիրը։

Օսկար Ուայլդ

1. Օսկար Ուայլդը ծնվել է 1854 թ. հոկտեմբերի 16-ին Դուբլինում, Իռլանդիա:

2. Գրողի հայրը՝ Ուիլյամ Ուայլդը, հարգարժան և ճանաչված վիրաբույժ էր, ով իր գործունեության ընթացքում հասցրել է բժշկության և հնէաբանության վերաբերյալ մի քանի գիրք գրել: Օսկարի մայրը՝ Ջեյնը ևս գրող էր:

3. Երեխան մեծացել է գերմանացի տնային տնտեսուհու և ֆրանսիացի բժշկուհու օգնությամբ և արդեն 9 տարեկանում վարժ տիրապետում էր և՛ գերմաներենին, և՛ ֆրանսերենին:

4. 16 տարեկանում Օսկարը ընդունվում է Տրինիթի քոլեջ, և արժանանում է կրթաթոշակի, իսկ 21 տարեկանում՝ տեղափոխվում է Օքսֆորդի համալսարան:

5. Համալսարանում նա լավ ուսումնասիրել է հունական և հռոմեական մշակույթներ:

6. Հոր մահվանից հետո Օսկարը մեկնում է դասավանդելու ԱՄՆ: Դա  1882 թ. էր:

7. 1884 թ. Ուայլդը ամուսնանում է հարուստ իռլանդուհի Կոնստանս Լոյդի հետ: Ամուսնությունից լույս աշխարհ են գալիս երկու գեղեցիկ երեխա:

8. Մինչ աշխարհահռչակ «Դորիան Գրեյի դիմանկարը» (1890 թ.) ստեղծագործությունը՝ հեղինակը հասցնում է որպես ժառանգություն թողնել մի քանի նովելներ, դրանց շարքում են «Կինը՝ անարժան ուշադրության» (1893 թ.), «Իդեալական ամուսինը» (1895 թ. ) :

9. Օսկարին մեղադրել են հոմոսեքսուալության մեջ: Ապացույցները նրան բանտ գցեցին  (այն տարիներին հոմոսեքսուալները պատժվում էին):

Նար-Դոս

1.  Ծնվել է 1867թ.-ին Թիֆլիսում: Նար-Դոսի իսկական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան:

2.Հայրը մանր առևտրական էր՝ բրդավաճառ: Ընտանիքը ֆինանսապես անկարող էր որդուն լավ կրթությամբ ապահովել: Այսպիսով Միքայելը նախնական կրթություն է ստանում Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում, շուտով ցարի հրամանով հայկական դպրոցները փակվում են և ապագա գրողը ստիպված է լինում ուսումը շարունակել Նիկոլաևյան երկդասյան դպրոցում:

3.Այնուհետև գրողին հաջողվում է ընդունվել Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողացել ուսումն ավարտին հասցնել ու  վերադարձել է Թիֆլիս:

4. Ապագա արձակագիրը սկսում է մասնագիտություն սերտել Միքայելյան արհեստագործական դպրոցում. այստեղ ուսումն անվճար էր: Հենց այստեղ է Միքայելը ծանոթացել և մտերմացել ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ: 1 տարի անց Նար-Դոսը թողնում է նաև այս դպրոցն ու տարվում ինքնակրթությամբ:

5. Նար-Դոսի լրագրողական աշխատանքը սկսվում է 1890թ.-ից,  նա զբաղեցնում է «Նոր դար» պարբերականի պատասխանատու քարտուղարի պաշտոնը մինչև 1906թ.-ը:  1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատում «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում

6. Արձակագիրը սկսել է զբաղվել գրական գործունեությամբ 1880-ական թվականներից, հատկանշական է, որ սկզբում նա առավելապես էր գրում, դրանցից մի քանիսը լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում:

7.Գրողի տաղանդն առավելապես արտահայտվել է արձակում՝ նրա վիպակներում ու պատմվածքներում: Նրա «Ճշմարիտ բարեկամը»-ը «Նոր դար»-ի էջերում է հայտնվել Միխո-Օհան ստորագրությամբ:

8. Նար-Դոսը բարձր էր գնահատում գրականության ու մասնավորապես ռեալիստական գրականության դերը հասարակական կյանքում: Գրականության մասին խոսելիս Նար-Դոսն ասում էր, որ այն կոչված է դրական ազդելու  «մարդկանց մտքի ու սրտի վրա»: Նրա սիրելի գրողներից էին Տուրգենևը, Գոնչարովը, Տոլստոյը, Դոստոևսկին և Չեխովը:

9. Թեև նա աշխատում էր պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատանը, իր սեփական հայացքները լրիվ այլ էին: Գրողը դեմ էր պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը:

10. Նար-Դոսը վախճանվել է 1933թ.-ին Թիֆլիսում: Նրա աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

Այս երեք պատմությունների ընդահնաուր գիծը Դատաստանի տան, Աստծո առկայությունն է։ Երեք պատմվածքներից առավել շատ հավանեցի Նար-Դոսի պատմվածքը։ Այն շատ դիպուկ նկարագրում է մարդկային ագահությունը և անկշտությունը։ Այս պատմվածքը ցույց է տալիս, որ մարդը իր էությամբ ագահ է և անզուսպ։ Խորխե Բուկայի “Երկնքի դարպասների մոտ” պատմավծքը ուներ անսպասելի վերջաբան, սակայն ես համաձայն չեմ վերջաբանի հետ։ Ես չեմ կարծում, որ կարելի է մեղքեր գործելև հետո ապաշխարհել ու մաքրվել։ Դա նույնն է ինչ մտածել, “Կարող եմ մարդ սպանել, տասը տարի բանտում անցկացնել և շարունակել ապրել իմ կյանքը”։ Իմ կարծիքով մարդ որքան հնարավոր է պետք է անմեղ և մաքուր կյանք ապրի։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

«Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը:

Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ոչ յուր մեջ էր ուժ մնացել, ո՜չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին Հիսուսի հետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային (որ թարգմանվում է՝ Քրիստոս)։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է՝ Պետրոս)» (Հովհ. 1։40-42), «Մինչ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին. ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ Եվ նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ Եվ նրանք իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։
– (Մատթ.4։18)։

Ահա այս և մի քանի այլ պատճառներով Պետրոսը 12 առաքյալների շարքում միշտ հիշատակվում է առաջինը (հմմտ. Մատթ. 10։2, Մարկ. 3։16, Ղուկ. 6։14)։ Առաջինը հիշատակվելը, այն, որ Քրիստոս միշտ առանձնության մեջ գերադասում էր իր հետ վերցնել Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (հմմտ. Մատթ. 17։1, 26։37, Մարկ. 5։37, 9։1, 14։33), ինչպես նաև Քրիստոսի խոսքը, թե «Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն։ Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում։ Եվ ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 16։ 17-18), տարածված կարծիք են ստեղծել, թե Պետրոսը առաքյալների դասի մեջ հեղինակությամբ առաջինն է («primus inter pares»՝ առաջինը հավասարների մեջ)։ Այս կարծիքը հատկապես չարաշահվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից, որն ավանդաբար Պետրոսին է վերագրում Հռոմի եկեղեցու հիմնումը՝ համարելով Պետրոս առաքյալին Հռոմի առաջին պապը։ Իրականում դեռևս 3-րդ դարում Որոգինեսը այս հարցի վերաբերյալ նշում է, որ «վեմը» Պետրոսի հավատքն է (հմմտ. Ես. 51։ 1, Եփես. 2։ 20) և ոչ թե Պետրոսի անձը և խոսելով Պետրոսի հետ՝ Քրիստոս նկատի ուներ բոլոր առաքյալներին։
Պետրոսը ,Անդրեասը,Հակոբոսը ,Հովհաննեսը ,Փիլիպպոսը,Բարդուղիմեոսը ,Թադեոսը , Թովմասը, Մատթեոսը ,Հակոբոս Ալփյանը ,Սիմոն Կանանացին ,Հուդա Իսկարիովտացին։

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):

4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):

5. Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):

6. Մի սպանիր (Ելից. 20:13):

7. Մի շնանար (Ելից. 20:14):

8. Մի գողանար (Ելից. 20:15):

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):

10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):

7․Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

8․Պատմվածքներից դուրս գրիր անհասկանալի բառերը, հնաբանություններն ու բարբառայնությունները, բացատրիր բառարանով։

9․Ձեզանից շատերն այս պահին կարդում են տարբեր գրքեր, հետաքարքիր նյութեր, լսում են հոգեհարազատ երաժշտություն, գրեք, պատմեք, ներկայացրեք դրանք ձեր բլոգներում։

2․Լեզվական և այլ աշխատանքներ

Առաջադրանք 1-ին

1 Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

նախշուն-գեղեցիկ

օթոցներ-գորգ, կարպետ

ջիդաներ-տեգ

աշտեներ-երկարակոթ նիզակ

լախտեր- գավազան, մահակ

ագուցած-ամրացված

գահավորակ- մեծ,փափուկ բացմոց

կապարաճ-նատաման

տապար-կացին

ասպար-վահան

լանջապան-պաշտպանական զրահ

վաղրներ-սրի տեսակ

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:

Ամենաքաղցրը մարդուն քրտինքն է։

Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:

Ամենաքաղցր բառը ափիդ մեջ է աճում։

Ամեն խմորա քյաթա չի թխվում:

Ամեն խմորից գաթա չի թխվում։

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:

Ամռանն աշխատիր, ձմռանը կեր։

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Ալյուրը ջաղացն է մաղում, ձայնը շատախոսն է հանում։

Աշխադած հացն ա հալալ:

Աշխատած հացն է հալալ։

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:

Աշխատանքիցդ ավել ուտելը հարամ է։

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:

Աշխատանքի գինը իմացող մարդու գիննել կիմանան։

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:

Աշխատանքը շատ ու քիչ չի լինում։

Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:

Աշխատող տղան վատ գործ չի անի։

Աշխարքս կործն ա շինալ:

Աշխարհւ գործ է շինել։

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:

Անես-անես գետին նստեց ալյուր մաղես։

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Անունը մարդու վզից կախված պարծանք է։

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:

Աշխարհում երկու բան կա, որ չի վերանում ՝ մեկը լավությունը, մյուսը՝ վատությունը

 3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա-Շառլ Ազնավուր,

Ֆարսի բլբուլ-Ֆիրդուսի,

օդային դարպասներ-օդանավակայան,

անգլիական թագի մարգարիտ-Հնդկաստան,

անմահ քանաքեռցի-Խաչատուր Աբովյան,

ազատության երգիչ-Միքայել Նալբանդյան,

կանաչ ոսկի-թեյ,

բոլդինյան աշուն-ինքնամեկուսացում,

բուրգերի երկիր-Եգիպտոս,

ծաղրածուն աշունը սրտում-Լեոնիդ Ենգիաբարյան,

ոսկե հորթի երկրպագու-,

քարայրի բնակիչ,

չարչարանաց լեռ-Գողգոթա,

Պոսեյդոնի աղի պետություն-Հունաստան,

Զալցբուրգի ծաղիկ-Մոցարտ։

Առաջադրանք 2-րդ, մանրամասն այստեղ՝ ֆլեշմոբ

Ընթերցում ենք «Դպիր» էլեկտրոնային ամսագիրը։

Իմ ընտրանին

3․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծ

Իմ նախագիծը

4․Ընտանեկան նախագծեր

Ընտանեկան նախագծերի շրջանակում պատրաստիր տեսաֆիլմեր, ռադիոնյութեր քո ընտանիքի անդամների՝ ծնողներիդ, տատիկի ու պապիկի, քույրիկի և եղբոր մասնակցությամբ՝ միասին կարդալով, երգելով, ասմունքելով, հեքիաթներ, զվարճալի ու հետաքրքիր պատմություններ պատմելով։  Զատկական տոնին ընդառաջ՝ տատիկի, մայրիկի հետ պատրաստիր զատկական ավանդական համեղ ուտեստներ, հետաքրքիր խմորեղեն, զատկական սեղանի ձևավորման միջոցներ և նկարահանիր ողջ գործընթացը։ Տեսանյութերն անելիս հետևիր քո և մասնակիցների բանավոր գրագետ խոսքին։ Պատմեք ազատ, անկաշկանդ, առանց ավելորդ լարվածության։ Իսկ եթե հնարավորություն ունես նկաարհանումներն անել  ձեր այգում՝ ծաղկած ծառերի ու ծաղիկների ընկերակցությամբ, օգտվիր՝ գեղեցիկ միջավայր ապահովելով քո տեսանութին։

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s