“Դպիր” ամսագրում կարդացի մի քանի հոդվածներ, առանձնացրել եմ առավել հավանածներս։
Աշոտ Բլեյանի հոդվածը մասնագիտական կողմնորոշման մասին, այնքան ոգևորվեցի, որ որոշեցի կիսվել ձեզ հետ։ Ստորև առանձնացրել եմ առավել տպավորված հատվածները։ Խորհուրդ կտամ անցնել հղումով և նյութը ամբողջությամբ կարդալ։
Թե չէ՝ ի՞նչ ասել է մասնագիտական կողմնորոշում։ Ցավոք սրտի, հանրակրթությունում օգտագործելով պետական լծակը (պետության անունից է, չէ՞, հանդես գալիս, մենք գործ ունենք պետական դպրոցի հետ)՝ ուսումնական պլանը ոնց ուզի կկազմի, քանի ժամ ուզի կծանրաբեռնի… Բայց դա նշանակում է՝ սովորողի կյանքից խլեց, այդ թվում՝ ընտանիքի, սովորողի ջանքերը ինքը տնօրինել։
Ուսումնական պլանը ուրիշ պետք է լինի՝ բաղկացած սովորողի ընտրության, անհատի, ընտանիքի մասնագիտության հայացքով, իր հետաքրքրություններով, և կա էդպես մի ընդհանուր կրթություն, որտեղ ճաշակն է, թեմաներ են հետաքրքիր։
Հիմա, որ նայեք՝ վերջին երեսուն տարում շատ մարդիկ, որ հաջողություն ունեցան, փոխեցին մի քանի անգամ մասնագիտությունը։ Մենք գործ ունենք ցկյանս կրթության հետ։ Հաջողում է նա, ով շարունակական կրթության մեջ է, և դա սովորական է։
Երկրորդ նյութը Մերի Սարգսյանի նյութն էր “Թե մենք ու խուճապը փոխվենք տեղերով…” վերնագրով։ Ինչ խոսք հետաքրքրող վերնագիր է, բայց պարունակությունը էլ ավելի։ Թողնում եմ հղումը և մի քանի առանձնացված մտքեր։
Սովորողների հոգեբանական ինքնամեկուսացումը ուսուցիչներից անտանելիորեն անտեսված խնդիր է: Այսօր ինչո՞ւ են միայն ֆիզիկականը նկատում:
Հայերենում կա ստացական ս հոդը: Մի քիչ շռայլաբար գործածեք: Գիտե՞ք՝ սովորողը որքան կուրախանա ու կջերմանա՝ այդ մի տառը անվանը կից՝ վերջում տեսնելով:
նչպես ասում էր Կարնեգին, եթե չեք կարող փոխել իրավիճակը, փոխեք ձեր վերաբերմունքը իրավիճակի հանդեպ: