Հեռավար-առցանց ուսուցում 30․03-03․04

 

 Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

 

1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Համոզում էին, որ ազտագրությունը հնարավոր է միայն ժողավրդի համախմբությամբ, նրանք ասում էին, որ հայ երիտասարդներին պետք է դաստիարակել ազատագրական ոգով։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Համազգային ապստամբությամբ, որը պետք է ղեկավարեին Արցախի մելիքները և Սիմոն Երևանցի կաթողիկոսը;

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Նա տպագրել էր “Նոր տետրակ, որ կոչի յորդորակ” և “Որոգայթ փառաց” գրքերը։ Նա այդ գրքերը ուղարկել էր Արցախի մելիքներին, Գանձասարի կաթողիկոսին, Սիմոն Երևանցուն, անգամ Հերակլ 2-ին։ Նա Հերակլ2-ին առաջարկում էր ուղիներ, թե ինչպես կարող է հզորացնել երկիրը, ինչ բարեփոխումներ կարող է անել, և ինչպես Վրաստանը կարող է օգտակար լինել Հայաստանին ազատագրական գործում։ Նա ճոխ նվերներ էր ուղարկել և անգամ պատրաստակամություն հայտնել տեղափոխվել Վրաստան։

  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Հեղինակը Մեվսես Բաղրամյանն էր։ Այն փաստացի առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր։

  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Աշխատության մեջ ասվում էր, որ հայոց պետականության անկման պատճառը միապետությունն էր, քանի որ մեկ անձը չէր կարող անսխալ կառավարել երկիրը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Նա կարգադրում է հավաքել և այրել գիրքը, քանի որ զգում էր հայ երիտասարդության անժամանկ ապստամբելու վտանգը։

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Այն հայկականապագա պետության օրենքների ժողովածուն էր։

  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

“Հայոց տունը” պետք է լիներ գերագույն մարմինը, որտեղ պետք է լինեին 13 պագամավորներ, որոնք ընտրվելու էին ժողովրդի կողմից։

  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

Հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր, այն բաղկացած էր 20 կետերից, ըստ որոնց Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելուց հետո Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը չէր տեսնում իր օգուտը այս գործում։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։

 

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>> թեմանները․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի, Մակուսի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

Նրան կոչում էին սարդարև նա ուներ ռազմավարչական մեծ իշխանություն։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

1801թ. ռուսական արքունիը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին: Վրաց թագավորության հետ Ռուսաստանի կառավարման տակ անցան նաև հայկական գավառներից՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

Վրաստանում տեղակայված ռուսական զորքերը 1804թ․-ին դիմում են ռազմ․ գործողությունների և գրավում են Գանձակը։ Սկսվում է ռուս-պարսկական պատերազմ (1804-1813թթ․)։

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

1813թ․ հոկտեմբերի 12-ին կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի Ռուսաստանին են անցնում Լոռին, Փամբակը, Շամշադինը, Զարաբաղը, Շիրակը, Գնաձակը։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Աբաս-Միրզան մտնում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։ Այսպիսով սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմ(1826-1828թթ․)

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

Վալերի Մադաթովը՝ հայ ազգի գեներալը 2-հազարանոց զորքով ջաղջախում է պարսկական 10-հազարանոց բանակը և հետ է գրավում Գանձակը։

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

Գեներալ Պասկևիչի 8-հազարանոց զորքը որոշիչ հարված է հասցնում Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին։

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

Հոկտեմբերի 1-ի առավոտյան հայ կամավորականության հետ միասին ռուսական զորքը գրավում է Երևանի բերդը, որն էլ դառնում է ռուս-պարսկական պատերազմի գլխավոր հաղթանակներից մեկը։

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

1828թ․ փետրվարի 10-ին Թուրքմենչայում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի Երևանի և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին, սակայն Արաքսից հարավ ընկած տարածքները անցնում են Պարսկաստանին։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s