Հեռավար-առցանց ուսուցում․ մարտի 30-ից ապրիլի 3

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

Կենսոլորտ

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքումՔանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածումուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտըքարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերըԱյդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններորոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիներըԴրանք իրենց չափերով տարբեր ենունեն տարբեր կառուցվածքկենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներորոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րումԿաղինը և բարդինծիրանենին և խնձորենինխատուտիկը և ցորենը բույսեր ենԻսկ ճանճը և բզեզըգորտը ե մողեսըհավը և շունը կենդանի­ներ ենՍակայնբույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներՄի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելիԴրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաներըՄյուս մասր սնկերն ենՄանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ ենՆշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ էքանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրափոփոխում վերջինսԲայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրականՀաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքներըՊետք է իրա­կանացնել միջոցառումներորոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևելնրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետԱյդ նյութե­րից էօրինակթթվածինըորով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում էԿենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերըԲույսերն աճում են հողումՆավթը և գազը հանածոներ ենո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքումԲայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք ենՆյութերի այս ցանկր կարելի է շարունակելԲոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն էբարդ համակարգորտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներԴրանցից էօրինակԵրկրագնդում տարբեր նյութերի հոսքրորն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցովՇատ նյութերօրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազրհեռանում են կենդանի օրգանիզմիցհայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմՏեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

 

 

Ձվի օգտակար հատկությունները

Սննդարար նյութեր

Ձվերն անչափ հարուստ են A, D, E, B12 վիտամիններով, ինչպես նաև երկաթով ու կալցիումով:

Ոսկորները, եղունգներն ու մազերը

Վերոնշյալ բոլոր վիտամինները, հատկապես՝ վիտամին D-ն, շատ օգտակար են ոսկորների, եղունգների ու մազերի համար: Պարբերաբար ձու ուտելով կարելի է ազատվել ոսկորների, եղունգների ու մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրներից:

Աչքերը

Ձվերը հարուստ են նաև լյուտեինով ու զեակսանտինով, որոնք անհրաժեշտ են աչքերը արևի ճառագայթներից պաշտպանելու համար:

Պրոտեիններ

Բոլորն էլ հայտնի է, որ ձվերը պրոտեինի լավագույն աղբյուրն են, սակայն շատերն են մոռանում դրա մասին: Այս մթերքը հեշտությամբ կարող է փոխարինել մսին ու կաթին, նույնիսկ եթե որոշել եք բուսակեր դառնալ:

Նիհարել

Ձվերը հագեցնում են օրգանիզմը շատ ավելի լավ, քան միսը, կաթնամթերքը և առավել ևս բանջարեղենն ու հացահատիկները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին երկու ձու ուտելու դեպքում հագեցվածության զգացումն ավելի երկար է պահպանվում և մարդն օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա է օգտագործում, ինչն էլ նպաստում է նիհարելուն:

Սակայն հարկ է հիշել, որ ամեն ինչ պետք է լինի չափավոր: Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել ձվի գործածությունը, սակայն անհրաժեշտ է այն անպայման ներառել ամենօրյա սննդակարգի մեջ:

Հավկիթի բացասական հատկությունները

 

·        Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

 

·        Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

 

·        Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s