Պատմական ֆիլմերի մասին․

“Խոստումը”

Առաջինը ուզում եմ խոսել այս ֆիլմի մասին։ Ֆիլմը պտմում է 1915-ի դեպքերի մասին, ներկայացնում ողջ սարսափը, զարհուրանքը, որը ստիպված են տեսնել և ապրել մեր ազգակիցները։

Ֆիլմը ունի գեղեցիկ պատկեր, պրոֆեսիոնալ դերասանական կազմ, ինչը չի կարող չուրախացնել։ Ֆիլմի գլխավոր հերսը ՝ Միքայելը, հայ երիտասարդ է, ով նշանվում է և նշանածին թողնում հարազատ գյուղում, մեկնում է Կոնստանդնոպոլիս ՝ բժշկական կրթություն ստանալու։ Այնտեղ նա ծանոթանում է Էմրեի հետ, ով թուրք մի երիտասարդ էր։ Միքայելը ծանոթանում է նաև Աննաի՝ ով ազգությամբ հայ նկարչուհի էր, և նրա ընկերոջ Կրիստիան Բեյլի հետ։ Չպատմեմ մնացած մանրամասները դիտեք ինքները։

Այժմ իմ տպավորությունների մասին։ Ֆիլմում ավելի շատ խրոնոմետրաժ հատկացված էր գլխավոր հերոսների սիրո պատմությանը, քան երկրում տիրող իրավիճակին։ Իհարկե որոշ ձևով ներկայացված է հայերի դժբախտությունը և սարսափազդու տանջանքները, որոնց միջով անցել են նրանք։ Քանի որ ֆիլմի նպատակը հանրայնացնել, մարդկությանը տեղեկացնելն էր 20-րդ դարի այս հրեշավոր իրադարձության մասին, ապա ավելի ճիշտ կլիներ ժամանակը ավելի շատ տրամադրել հենց ցեղասպանության փաստին։ Բայց և այնպես ֆիլմը հավանեցի, խորհուրդ կտամ դիտել հատկապես նրանց, ովքեր միչև օրս ատում են բոլոր թուրքերին և ուշադրություն դարձնել Էմրեի կերպարին, նրա կերպարը ամփոփում է իր նման շատ-շատերին։xostum1

 

“Կյանք ու կռիվ”

Վախենամ բառապաշարս չբավարարի պատմեմ այն ամենը ինչ զգացել եմ այս ֆիլմը դիտելիս։ Առաջին անգամ, երբ դիտեցի արցունքներս չէին դադարում հոսել անգամ, երբ ֆիլմը վաղուց էր վերջացել, երկրորդ անգամ ՝ նույնությամբ ինչպես առաջին անգամ էր։ Երևի արդեն հինգերորդ անգամն եմ դիտում այս ֆիլմը, բայց էմոցիաները միշտ նույնն են, ամեն անգամ ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում։ Ամեն անգամ վերապրում եմ այն, ինչ զգում էի Ապրիլյանի օրերին։

Ֆիլմը պատմում է  ընկերների ՝ Արմենի, Տիգրանի, Լևոնի, Էդուարդի, Աննայի, ով Արմենի քույրն և Սոֆիի՝ Տիգրանի խուլ ու համր քրոջ մասին։ Ֆիլմը պատմում է նրանց ընկերության, որը ծագել է դեռ դպրոցական տարիներից, սիրո, հայրենասիրության մասին։ Անշուշտ խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին այս ֆիլմը։ Իմ խորհուրդը ՝ անձեռոցիկները չմոռանաք։e6c7bac19065b8373f86d796d333fd23

“Կյանք ու կռիվ 2․ 25 տարի անց”

Առաջին ֆիլմի շարունակություն ֆիլմը պատմում է մեր օրերի ՝ Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասին։ Այստեղ նախորդ ֆիլմի հերոսները արդեն հասունացած, կայացած անձիք են , որոնք հետադարձ հայացքով նայում են իրենց անցած ճանապարհին, իրենց արած սխալներին, կորուստներին և ձեռքբերումներին։ Երկու ֆիլմերի մեջ էլ ամփոփված են նույն արժեքները։

Ինչպես առաջին մասը, այս ֆիլմը նույնպես խորհուրդ եմ տալիս դիտել բոլոր նրանց ովքեր դեռ դա չեն արել։

timthumb-1-2

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s