Զարգացած և զարգացող երկրներ, կառավարման համակարգ

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ:

Զարգացող երկրները սովորաբար ներկայացվում են հետևյալ ենթախմբերով:
Առաջին ենթախումբը ներկայացնում են, այսպես կոչված, առանցքային երկրները՝
Հնդկաստանը, Չինաստանը և Մեքսիկան: Սրանք տիրապետում են մարդկային, բնական
և տնտեսական հսկայական ներուժի և շատ առումներով զարգացող երկրների
առաջատարներն են:
Երկրորդ ենթախումբը կազմում են նավթարտահանող երկրները, որոնք «նավթային
դոլարների» հոսքի շնորհիվ ունեն մեկ շնչի հաշվով բավական բարձր ՀՆԱ (6–10 հազ.
դոլար). երբեմն այն անցնում է 20 հազ. դոլարից:

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

world_map_blank.pngsdfv

Կարմիրի երանգներով առանձնացված են զարգացած երկրները,

Սևի երանգները նավթ արտահանող երկրներն են,

Դեղինը ՝ լատինամերիկյան,

Մանուշակագույնը՝ անցումային երկրները։

 

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Հանրապետական– նախագահական, պառլամենտական, խառը

Միապետություն– բացարձակ, սահմանադրական

Կրոնապետություն

Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։

Խորհրդարանական հանրապետության հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական հիմքով և ամբողջապես պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Խորհրդարանական հանրապետությունը հիմնականում բնութագրվում է նրանով, որ իշխանական գերակայությունը պետական կառավարման այդ համակարգում պատկանում է խորհրդարանին, իսկ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջև, և հրաժարական է տալիս խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու դեպքում:

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը

Ամերիկա-ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Վենեսուելա

Ասիա- Ռուսաստան, Նեպալ, Պակիստան, Իրաք, Հնդկաստան

Եվրոպա- Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա

Աֆրիկա- Եթովպիա,Հարվային Սուդան, Նիգերիա, Սոմալի, Սուդան,

Advertisement

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s