Նորատուսցիները

Նորատուս գյուղը տվել է շատ արժանապատիվ քաղաքացիներ, աշխատավորներ, զինվորականներ։ Ստորև ներկայացված է նորատուսցիների ավանդը պատմության, երկրի կյանքի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմը և նորատուսցիները

Առաջին համաշխարհային պատերազմը ցնցեց աշխարհը։ Առանց այն էլ մշտական հալածանքների պայմաններում ապրող հայ ժողովրդի համար անտանելի վիճակ ստեղծվեց։ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության։ Մեծ թվով գաղթականներ անցան Արևելյան Հայաստան։ Երկրում սով սկսվեց։

Ծանր էր վիճակը նաև Գեղարքունիքում։1918 թ․ նոյեմբերի 29-ի “Ժողովուրդ” թերթի N38-ում տպագրված մի հոգվածից պարզ է դառնում, թե ինչպիսի ծանր կացության մեջ էին նորատուսցիները․

“Ծովից ու գետից այս աշնանը ձկնորսություն կապալը մեր գյուղից խլվեց և տրվեց մասնավոր մարդկանց վարձով ՝ միայն 35000-ով։ Գյուղը պատրաստ է դրանից ավել տալու, բայց Նոր-Բայազետի կուլակները և զոռբաները խլեցին մեզնից դեռ հնուց մեր և հարևան յոթ գյուղերի ապրուստի գլխավոր միջոցը և հանձնեցին իրենց մարդուն ՝ Մկրտիչ Աֆրիկյանին, որն իր մեջքին ունենալով քաղաքապետին՝ իր եղբորը, այժմ էլ 12 զինվոր է ուղարկել հսկելու, որ ծովից գողություն չլինի։Այս նոր տնտեսական ճնշումը նպաստեց մեր գյուղացիների արտգաղթին։ Թեև ճանապարհներն ամբողջապես բաց չեն, բայց ամեն օր մի քանի ընտանիք և առանձին մարդիկգնում են Թիֆլիս և Ռուսաստն ՝ աշխատանք գտնելու։

“Սովից կմեռնենք” ասում են բոլորը և հուսահատված դրսից մի լույս ծագելուն են սպասում։”

(“Ժողովուրդ” 1918, 29 նոյեմբերի, N38)

1920թվականի մայիսի սկզբների կոմունիստները փորձ արեցին ժողովրդին ոտքի հանել դաշնակցության դեմ։ 1920թ․ մայիսի 13-14-ին ապստամբեցին Նոր Բայազետի մի քանի գյուղեր։ Մայիսի 17-ին նրանք գրավեցին Բայազետը։ Ապստամբությունը ղեկավարում էր նորատուսցի Գրիգոր Առաքելի Դադիկյանը կամ, ինչպես գյուղում էին նրան անվանում Դադիկովցին (1880-1920)։ Նա ցարական բանակում սբա էր, վաշտի հրամանատար։ Մասնակցել էր ռուս-ճապոնական պատերազմին։ Պարգևատրվել է Գեորգյան խաչով։ Ապստամբության օրերին Նոր Բայազետում պահակային վաշտի հրամանատար էր։ Նրան ձեռբակալում են և գնդակահարում Լճաշեն գյուղի մոտ։

Հայրենական մեծ պատերազմ

Վրա հասան Հայրենական մեծ պատերազմի դառն ու դաժան տարիները։ Զինվորական համազգեստ հագան մոտ 600 նորատուսցիներ։Ռազմաճակատին օգնելու համար տքնաջան աշխատեցին կանայք, մանուկները, ծերերը։ Ռազմաճակատ էին ուղարկում տաք հագուստ և պարեն։

Ծանր ու արյունահեղ մարտերում նորատուսցիները վաստակեցին հարյուրավոր շքանշաններ ու մեդալներ, որոնք այսօր էլ պահվում են նրանց զավակների կողմից, որպես իրենց հայրերի աննահանջ պայքարի ու քաջության վկայույուն։

1942 թվի աշնանը, երբ հացահատիկի բերքը պահեստավորվեց, բոլորն համոզված էին, որ աշխօրեն ստանալու են 1կգ բերք։ Կազմեցին ցուցակները և պարզ դարձավ, որ ստանալու են ընդամենը 0,5կգ։ Սա մեծ հարված էր բնակչության համար։1943-ին գյուղը ստացավ երկրորդ խոշոր հարվածը։ Ստացված ողջ բերքը հանձնվեցպետությանը։ Անտանելի սով սկսվեց։ Մեկ տարվա ընթացքում զոհվեց 270 մարդ։ Այնպիսի մղձավանջային վիճակ էր ստեղծվել, որ մահացածներին չէին կարողանում թաղել՝ տեղ փորող չլինելու պատճառով։

1942-ին վերադարձան ռազմաճակատ մեկնածներից վիրավորները՝ մոտ 12 հոգի։ Նրանք գտնում էի, որ ռազմաճակատում վիճակը ավելի լավ էր, քան սովահար թիկունքում։ Դպրոցականներից շատերը դասերին չէին մասնակցում, գնում էին դաշտ՝ բանջար կամ ուտելի արմատներ գտնելու հույսով։ Կոլտնտեսության միջոցներից դպրոցականներին տալիս էին օրական 50-60գրամ հաց։ Շատ ընտանիքներ բռնեցին առտագաղթի ճանապարհը։

Ընդհանուր հաշվով ռազմաճակատիղ չվերադարձան մոտ 213 հոգի։ Պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կա գյուղում, որի վրա որպես հարգանքի տուրք ընկածներին՝ փորագրված են բոլորի անունները։

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s