Նորատուսի անձնագիրը

1․Բնակավայրի անվանումը – Նորատուս

2․Պետությունը – Հայաստան

3․Մարզը – Գեղարքունիքի մարզ

4․ Տարածաշրջան – Գավառի տարածաշրջան

5․Բնակավայրի հիմնադրման ժամանակաշրջանը – Նոր քարի դար

Նորատուսից դեպի արևելք, “Թորոյ պալեր” քարափների կողքին կա բնական մեծ քարայր։ Տեղացիներն այն անվանում են Հեր։ Քարանձավի շուրջը պահպանվել են անշաղախ քարերի մնացորդներ, դրանք քարայրի արհեստական ընդարձակման վկայություններն են։

6․ Երբ է դադարել բնակությունը Հերի քարանձավային բնակատեղում

Հանրագիտական ուսումնասիրությունները ենթադրել են տալիս, որ Հերի բնակատեղին գործել է առանց ընդհատումների մինչև կիկլոպյան կառույցների երևան գալը, որից հետո քարայրը ծառայել է որպես պաշտամունքի վայր։

7․Երբ է ծագել Նորատուս անունը 

Ըստ ավանդության գյուղը կառուցել է Գեղամ նահապետը և կոչել Նորատունս՝ նոր տունս, հետագայում “ն” հնչյունը սղվել է, և պահպանվել է ավելի բարեհունչ Նորատուս անունը։

8․ Աշխարհագրական դիրքը, կլիման

Գյուղ ՀՀ Կամոյի շրջանում, այժմ ` Գավառից 5-6 կմ հս-արլ, Նորատուս համայնքը գտնվում է Երևանից մոտ 95 կմ, ծովի մակարդակից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հր-արմ ափին, Գավառագետի ստորին հոսանքի աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա, շրջապատված ընդարձակ, արգավանդ դաշտերով: Կլիման ցուրտ է, ձմռանը լինում են բքեր, օդը մաքուր է, ամառանոցային:

9․Բնակչությունը

Գյուղի բնակչության թիվը մոտավորապես 6634 է, մոտ 1800 տնտեսություն։ Բնակչության ճնշող մեծամասնությունը (99,5%) հայեր են։ 1988 թ․-ի երկրաշարժից հետո Նորատուսում են հաստատվել 5 ընտանիք։ Իսկ ադրբեջանական բռնագաղթումների արդյունքում 23 փախստական ընտանիք։ Ավելի քան 15հզ․ նորատուսցիներ ապրում են Հայաստանի տարբեր վայրերում, ինչպես նաև արտասահմանում։ Ռուսաստանի Վոլգոգրադ, Նովոռոսիյսկ, Կրասնոդար քաղաքներում կան նորատուսցիների բավական մեծ համայնքներ։

10․ Տնտեսությունը

Գյուղի բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ մյուս մասը արտագնա աշխատանքով, իսկ մնացածը ձկնորսությամբ։ Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած են անասնապահությունը (հատկապես խոշոր եղջերավորների), բուսաբուծությունից հացահատիկների, կարտոֆիլի, անասնակերի արտադրությունը։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s