Կիսամյակային հաշվետվություն

Ես Անի Բարսեղյանն եմ: Արդեն 4 ամիս է սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում։Այս կիսամյակը շատ հագեցած անցավ: Ես մասնակցեցի մի շարք նախագծերի, ճամփորդությունների: Այս կրթահամալիրում իմ ամեն օրը անցնում է լեցուն և ուրախ։ Չկան կրկնվող, անհետաքրքիր օրեր։ Կրթահամալիրը այնքան շատ բան է ինձ տվել,  և երևի թե իմ գլխավոր ձեռքբերումը իմ ընկերներն են։ Ընկերներ, որոնց հետ ծաոթացա հենց սկզբից, ընկերներ որոնք իմ կյանքում հայտնվեցին շաբաթներ առաջ։

Կրթահամալիրը նոր աշխարհ էր ինձ համար՝ ազատ միջավայր, որտեղ պատրաստ են ընդունել քեզ այնպիսին ինչպիսին կաս, պատրաստ են օգնել ինչ իրավիճակում էլ լինես։ Թե՛ ուսուցչական, թե՛ ուսանողական կազմը ուղղակի փայլուն են։ Չեմ կարող գտնել ճիշտ բառեր իմ հիացմունքը արտահայտելու համար։ Կրթահամալիրը բախտի նվերն էր ինձ, որի համար անսահման և անվերջ շնորհակալ եմ։ Ստորև ներկայացնում եմ իմ 4 ամիսների գործունեությունը։

IMG_3112

Ամռանը ես մասնակցեցի Մուտքի ճամբարին, իմ տպավորությունները ամփոփել եմ բլոգում։

Ուսումնական տարին սկսեցինք Արագածի բարձրունքը հաղթահարելով։ Դա իմ ամենախելահեղ և ամենահետաքրքիր Գիտելիքի օրն էր։

Հայոց լեզու առարկայի դասաժամերին ուսումանասիրել ենք հայերենի խոսքի մասերը, կատարել տարբեր տեսակի վարժություններ։ Մասնակցել եմ հայերենի բոլոր ֆլեշմոբներին։

Գրականության դասաժամին ընթերցել ենք տարբեր տեքստեր, պատմվածքներ, գրել դրանց վերլուծությունները, կատարել ենք ստեղծագործական աշխատանքներ։ Մասնակցություն եմ ունեցել Կոմիտասյան նախագծին։ Ահա իմ նյութերը 1, 2 , 3․

Մասնակցել եմ «Սեբաստացու օրեր» նախագծի նախապատրաստական աշխատանքներին։Մասնակցել եմ ասուլիսի  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։

Պատրաստել եմ նյութեր Մխրթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության մասին։

Հայոց պատմոություն առարկայի դասաժամին ուսումնասիրել ենք հայոց պատմությունը ամենասկզբից։

Հասարակագիտության դասաժամին քննարկել ենք բազմաթիվ հետաքրքիր թեմաներ, կատարել քննարկումներ, անցկացրել թեստեր։

Ահա մի քանի հետաքրքիր նյութեր։ 1,   2,   

Ռուսերենի դասաժամերը անցնում էին շատ հաճելի, մենք կարդում և վերլուծում էինք տարատեսակ տեքստեր։ Իրականացրել ենք նախագիծ՝ Սեբաստացու տոներին ընդառաջ։ Ահա իմ ամենասիրելի նյութը ռուսերենի բաժնից։

Անգլերենի ժամերը անհամեմատ լի են անցել, ամեն դասաժամ եղել է տարբեր և ուսուցանող։

Ահա անգլերենի իմ նախագծերը՝ 1(Brainstorming), 2(Color Psychology), 3(Visit to YSU), 4(Summary of 2019);  

Ինչպես նաև կատարել ենք երկու ձայնագրություն։

Ֆիզիկայի ժամին  ամենահետաքրքիր ձևերով բացահայտել ենք այս առարկայի զարմանահրաշ կանոնները և օրենքները։ Այս դասընթացի ժամանակ ես կազմել եմ իմ սեփական խնդիրները։

Էկոլոգիայի ժամերին ուսումանսիրել ենք բազմաթիվ էկոլոգիական խնդիրեր, անվտանգ գործունեության կանոններ։

Մաթեմատիկայի ժամին լուծել ենք տարատեսակ վարժություններ, կատարել եմ նախագիծ Ոսկե  հատումի մասին։

Ընտրությամբ գործունեության դասաժամին ես ընտրել եմ իսպաներեն լեզուն։ Այս 4 ամիսների ընթացքում բավական շատ բան եմ սովորել, արդեն կարողանում եմ կազմել պարզ նախադասություններ և հասկանալ շատ բառեր։

Ես ակտիվորեն մասնակցել եմ բոլոր առավոտյան ընդհանուր պարապմունքներին, եղել եմ նաև պատասխանատու։

Ստորև ներկայացնում եմ ճամփորդությունների հղումները։

Դեպի Արագած,

Ուսումնական ագարակ,

Բացահայտելով խաղողն ու գինին,

Մանկավարժական համալսարան,

Նկարիչների տուն-թանգարաններ,

Առաջին քրաֆտ գարեջրի գործարանը Հայաստանում,

Գյումրի,

ԵՊՀ,

Էջմիածին։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s