Նոյեմբերի 1ին քոլեջում արտակարգ եռուզեռ էր։ Պատճառն էլ ՝ թթուդրիկը։ Թթուդրիկը կրթահամալիրի ամենամյա ավանդույթն է։Այս տարին նույնպես բացառություն չէր։
Մենք նախօրոք պատրաստվել էինք այս ուրախ առիթին։ Կատարել էինք գնումեր և անհամբեր սպասում էինք օրվան։
Օրը սկսեցինք ուսումնական պատարագով։ 1-1 կուրսով եղանք Սուրբ Երրորդություն եկեղեցում, երգեցինք շարականներ, հատվածներ Սուրբ պատարագից և շտապեցինք քոլեջ։
Քոլեջ հասնելուն պես անցանք գործի։ Բոլորը զբաղված էին ինչ-որ աշխատանքով։ Սակայն ես իմ գործը կիսատ թողեցի մի չարաբաստիկ եգիպտացորենի պատճառով, երբ այն կտրելիս վնասեցի մատս։ Սակայն ես չլքեցի իմ ընկերներին և հնարավորինս չափով օգնեցի նրանց։
Թթու դնելուն զուգընթաց պատրաստվում էին քաղցր սուջուխ և մուրաբա։
Երբ խոհարարական գործերը վերջացրինք անցանք մաքրությանը։ Մենք ուսուցիչների հետ միասին մաքրեցինք լսարանները, միջանցքները, մի խոսքով փայլեցրինք ողջ քոլեջը։
Իսկ մինչ մենք քոլեջում էինք տղաները և ընկեր արտակը գինու մառանում թորում էին օրեր առաջ պատրաստած գինին։
Օրը շատ հագեցած և ուրախ անցավ։Սպասում ենք, երբ պիտի փորձենք մեր պատրաստած թթուն։