Օր՝ լի գեղագիտական հաճույքով

НՀոկտեմբերի 30, աշնանային արևոտ օր, և մենք՝ 1-1կուրսի ուսանողները պատվելի Թամարի ուղեկցությամբ դուրս եկանք թանգարանային ճամփորդության։ Մեր պլաններում էին երկու թանգարաններ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի տուն-թանգարանը։ Մենք հիասթափվեցինք, երբ հասանք Մ․ Սարոյանի տուն-թանգարան և իմացանք, որ պետք էր նախօրոք գրանցվել այցեկության համար։ Ինչպես պարզ է, մենք չկարողացանք լինել ներսում, բայց մի օր անպայման կվերադառնանք։IMG_E6482

Չհուսահատվելով մենք գնացինք Երվանդ Քոչարի տուն-թանգարան, և, փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց, և մենք հաջոցությամբ շրջայց կատարեցինք թանգարանում։ Այնքան հետաքրքիր էր տեսնել նկարների բնօրինակները, լսել դրանց ստեղծման պատմությունը։ Մենք իմացանք, որ Երվանդ Քոչարը եղել է մոմաներկի հեղինակը և բացահայտողը, ինչի համար ստացել է հեղինակային իրավունք։ Նա նաև եղել է սեղմումներով նկարչության հեղինակը։ Ինձ անչափ դուր եկավ նրա “Մարդ-քաղաք” շարքը, այս աշխատանքներում կա ժամանակակից իրականության արտացոլումը։ Ինչպես քանդակների հերոսները՝ ժամանակակից մարդիկ, նույնպես գնում են  դեպի մեխանիզացում, նրանց աչքերը նույնպես լիքն են թախիծով։

 

Ապշեցուցիչ էին տարածական նկարչության օրինակները, շատ հայեր անգամ չեն էլ պատկերացնում, որ 4D-ի հեղինակը հենց Երվանդ Քոչարն է։IMG_E6487

Հեգևոր սնունդով սնվելուց հետո մեր օրգանիզմները մարմնավոր սնունդի կարիք էին զգում, այդ իսկ պատճառով մենք գնացին պոնչիկանոց և վայելեցինք համեղ պոնչիկներ։

Անկրկնելի և հաճելի օր էր, շատ շնորհակալ ենք պատվելի Թամարին այն կազմակերպելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s