Մարդը հոգեկան էակ է։ Նրա հոգեբաությունը ձևավորվում, աճում և զարգանում է միջավայրի հետ շփման արդյունքում։ Այն թե ինչպես է հագնվում մարդը, ինչ լեզվով խոսում, ինչպես է իրեն պահում “որոշում է” միջավայրը։
Նրա հոգեկան առողջության վրա ազդում են մի շարք գործոններ։ Դրանք կարող են ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություններ։ Օրինակ միջավայրի կարծիքը։ Այն կարող է կատաստրոֆիկ վատ ազդեցություն ունենալ անձի հոգեբանության վրա։ Եթե քեզ հուզում է, թե ինչ են մտածում քո մասին շրջապատում, նշանակում է դու դրա մսին մտածես, գուցե կտխրես, եթե խոսում են սուտ կամ վատ, գուցե ուրախանաս։ Շրջապատի կարծիքը կարող է հարյուրավոր կոմպլեկսններ առաջացնել մարդու մոտ։ Այնքան մեծ է հասարակության կարծիքի դերը մարդու կյանքում, որ այն անգամ ինքնասպանության կարող է հասցնել։
Մարդը հոգեպես շատ փխրուն էակ է։ Նա շատ շուտ է տրվում էմոցիաներին, շրջապատի ազդեցությունը։Շատ մարդիկ հիմնակնում տղաները տեսնելով ալյոց ովքեր ծխում են, նույնպես սկսում են ծխել։ Սա տեղի է ունենում հոգեբանական մակարդակում, հետո վերածվում է ֆիզիկական կախվածության։ Սակայն ըստ իս մարդը ունակ է հաղթահարել ցանկացած կախվաածություն։
Մարդու հոգեբանության վրա շատ լավ ազդեցություն կարող է ունենալ հենց նույն շրջապատը, օրինակ մեկը տեսնում է, որ իր շրջապատում բոլորը գիրք են կարդում նա նույնպես սկսում է կարդալ։ Կամ օրինակ երաժշտությունը։ Եթե ես հոգեկան անհավասարակշռված վիճակում եմ լինում (սթրեսային իրավիճակ, տխուր դեպք) ես լսում եմ երգեր, որոնք օգնում են դուրս գալ այդ վիճակից։