Այց ՀՊՄՀ

Այսօր՝ 28․10․2019 մենք այցելեցինք Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։ Մենք նախ եղանք քիմիայի, կենսաբանության,աշխարհագրության ֆակուլտետում։ Եղանք վերոհիշյալ բաժինների լաբորատորիաներում։ Քիմիայի լաբորատորիայում լաբարանտը կատարեց 2 հետաքրքիր փորձեր։

 

Կենսաբանության լաբորատորիայում մեզ պատմեցին, թե ինչպես են հավաքվում, պահպանվում բույսերը։ Հետո մենք մանրադիտակներով նայեցինք բույսերի հերձանցքերին, շատ հետաքրքիր էր այդքան պարզ տեսնել բուսի կազմությունը։IMG_E6324

Աշխարհագրության կաբինետում շատ հետաքրքիր էր, քանի որ մենք այնտեղ ծանոթացանք այնպիսի հմտություններ, սարքերի, նմուշների հետ, որոնք մեզ պետք կգան մեր առօրյա գործունեության ընթացքում։ Եվ քանի որ մենք՝ սեբաստացիներս շատ ենք ճամփորդում շատ օգտակար փորձ ստացվեց։ Մեզ ծանոթացրին այնպիսի ժամանակակից սարքավորումների հետ, որոնցով հեշտությամբ կարելի է իմալ մի շարք աշխարհագրական տվյալներ։

 

Իսկ վերջում մենք եղանք համալսարանի թանգարանում և ընթերցասրհում։Թանգարանում ծանոթացանք համալսարանի պատմությանը, եղանք տարբեր սրահներում։ Իսկ վերջում թողեցինք մեր տպավորությունները թանգարանի տպավորությունների գրքում։ Ընթերցասրահում լսեցինք այն պատմությունը, թե ինչպես է ստեցծվել համալսարանի գրադարանը, որը բաղկացած է մի քանի մասնիկնեից։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ գիրքը “Տիեղերք է անեզր”, իմացանք, որ մենք նույնպես կարող ենք օգտվել համալսարանի գրադարանից, ինչը չէր կարող չուրախացնել։

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s