1.Տրված տեղեկատվական տեքստը փոխադրե՛ք որպես նամակ:
Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:
Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:
Բարև, թանկագին Մարիա՛մս։ Ինչպե՞ս ես, ինչպե՞ս են գործերդ։ Ես շարունակում եմ իմ ճամփորդությունը Եվրոպայով և հասել եմ Ֆրանսիա։ Այժմ Կան քաղաքում եմ, բայց հիմա՝ երբ դու կարդում ես այս նամակը, արդեն հավանաբար Փարիզում եմ։ Ուզում եմ մի փոքր պատմել այս կախարդական քաղաքի մասին։ Քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Երեկ եղա այնտեղ, շատ հեքիաթային տեղ է։ Գիտես այնտեղ մի եգիպտական տիկնիկ կա, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը, այն արդեն 4000 տարեկան է: Պատկերացնու՞մ ես 4000։ Շշմելու բան է, ուղղակի ապշել էի։ Կար նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Շատ հաջող գործարք, ինչե՞ս կարծում։ Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Կարծես ինքնաթիռային էվոլյուցիայի մարմնավորումը լինի։ Թանգարանում պատմեցին, թե ինչպես է ծնվել թանգարանի ստեղծման գաղափարը։ Պարզվում է մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվել է այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտել է մի հին խաղատիկնիկ: Տեղացիները շատ են սիրում այս թանգարանը և քաղաքի բոլոր այցելուներին խորհուրդ են տալիս անյտեղ անպայման լինել։