Այսօր՝ 21․10․2019, քելոջում տեղի ունեցավ խաղողի մթերման գործընթացը։ Քոլեջի տարբեր կուսերի ուսանողներ օգնում էին իրագործել այս հրաշալի պռոցեսը։ Ես ինքս իմ մասնակցությունը ունեցա։ Մենք ընտրում էինք խաղողի լավագույն ողկույզները և ընկեր Գուրգենի հետ կախում էինք դրանք։
Նաև մենք՝ աղջիկների հետ պահպանում էինք տարածքի մաքրությունը, որպեսզի ավելի հեշտ լիներ աշխատել։ Շատ հետաքրքիր օր էր այս օրը։ Չնայած գինու սիրահար չեմ, բայց անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կկարողանանք փորձել մեր պատրաստած գինին։