Համազոր ուժեր

Սովորաբար մարմնի վրա ազդում է մի քանի ուժ: Այդ դեպքում նրանց ազդեցությունը բնութագրվում է համազոր ուժով: 

равнодейств.jpg

Ուժերի համազոր կոչվում է այն ուժը, որը մարմնի շարժման վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին:Համազոր ուժը գտնելու գործողությունը կոչվում է ուժերի գումարում: Ինչպես գիտենք, ուժը վեկտորական մեծություն է:

Դիտարկենք ամենապարզ դեպքը՝ ուժերն ուղղված են մեկ ուղղի երկայնքով:
Այստեղ մենք ունենք երկու մասնավոր դեպք.

1. Ուժերն ուղղված են մի ուղղությամբ՝ համուղղված են: Փորձերի արդյունքում պարզվել է, որ (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է այդ ուժերի մեծությունների գումարին. R=F1+F2

сила (2).jpg

2. Ուժերն ուղղված են հակադիր ուղղություններով (հակուղղված են): Փորձերի արդյունքում պարզվել է, որ այս դեպքում` հակուղղված ուժերի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է Rտառով) համազորն ուղղված է մեծությամբ մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է մեծ ու փոքր ուժերի մեծությունների տարբերությանը. R=F1−F2, եթե  F1>F2R=F2−F1, եթե  F1<F2 

сила--.jpg
сила0.jpg

Եթե մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մեծություններն իրար հավասար են (F1=F2), դրանց համազոր R ուժը հավասար է զրոյի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով):

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s