Ես կարդացի Սարոյանի 3առակները ՝ «Հյուսնի պատմությունը», «Կույրի պատմությունը» և առակ խելացի տղայի և թագավորի մասին։ 3 առակներում էլ թաքնված է խորը իմաստ։ Առակներից երկուսը ցույց են տալիս, որ երբեք հուսահատվել չի կարելի, քանի որ “չկա չարիք առանց բարիք”։ Ինչքան էլ վատ իրադարձություններ տեղի ունենան միևնույն է ամեն բան անցողիկ է և կյանքը շարունակվում է։ Իսկ վերջին առակը պատմում է անհեթեթ մի թագավորի մասին և բացահայտում է մարդկայնի քմահաճ բնավորության թերությունները։ Այս առակը ցույց է տալիս, որ մարդը երբեք չպետք է իրեն վեր դասի մյուսներից, քանի որ աշխարհում կգտնվի այնպիսի մեկը ով քեզանից խելացի կլինի։
Ըստ էության Սարոյանի առակները ուսուցողական մեծ արժեք ունեն։ Նրանք սովորեցնում են լինել ավելի բարի, ավելի կարեկից, չհուսահատվել ինչ էլ որ պտահի և միշտ լինել համեստ, ճանչել չափը։