1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Արտակն ու Անահիտը աշտարակից դիտում էին ծովն ու ծովեզերքը:
Թռչունների երամը ուրախ ծլվլում էր երկնքում:
Աշխենը թախիծով թոթվեց ուսը և արագ հեռացավ:
Նրա ակնարկները վերաբերում էին իրենց գաղտնի բանակցություններին:
Սիրանուշը շաբաթ օրը իրենց ամառանոցում աշխատակիցների համար հրավերք էր կազմակերպել:
Ծեր գուսանը ներս մտավ և բամբիռը դրեց սեղանին:
Անանուխի թեյը հանգստացնում է նյարդերը:
Այսօր տղաներին հազվադեպ կտեսնես բակում խաղալիս:
Վաղնջական ժամանակներից մարդը մեղանչեց և արժանացավ Աստծո զայրույթին:
Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց ապրիլի սկզբներին:
Նա շատ թյուր կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:
2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:
Մատռվակ-խմիչքեղենը՝ տնօրինող, լցնող ու խմողներին մատուցող սպասավոր:,
գինարբուք-խնջույք,
գարշապար- կրունկ,
շեղջ-կույտ, դեզ, կուտակ,
ապաշխարանք-մեղքը քավելու համար սահմանված պատիժը՝ տույժը,
սպրդել- ծածուկ՝ գաղտնի ներս մտնել կամ դուրս գալ,
ձետ-կենդանիների մազոտ պոչ,
մաճկալ-մաճը բռնող՝ վար անող մարդ,
պախուրց-սանձի այն մասը, որ հեծալը բռնում է ձեռքին, սանձափոկեր:,
աշխետ-շիկակարմիր, շիկագույն,
մտրուկ- ձիու արու քուռակ,
վտիտ-թուլակազմ, տկար՝ թույլ կազմվածքով,
գավազան-ձեռնափայտ, ցուպ, մահակ,
տրցակ-կապոց, խուրձ,
տաղտուկ-ձանձրույթ,
դրվատել-գովել: