Այսօր՝ հոկտեմբերի 3-ին մեկնարկեց ասուլիսների առաջին օրը, սկասած այսօրվանից ամեն հինգշաբթի տեղի են ունենալու ասուլիսներ տիար Բլեյանի հետ։ Մենք այսօր եղանք առաջինները։ Ասուլիսի ընթացքում տիար Բլեյանը ներկայացրեց աուդիտային նախագիծը։
Հետո ներկաները հարցեր ուղղեցին տիարին, իսկ նա հաճույքով պատասխանեց դրանց։ Իմ ուղղած հարցին, թե ինչն է ամենից շատ կարևորում աշակերտի, ուսանողի մեջ, նա պատասխանեց, որ ագահությունը։ Ինչ խոսք ես ընդհանրապես չէի սպասում նման պատասխանի, գուցե պատճառը նրանում է, որ իմ ողջ կյանքի ընթացքում ես միշտ լսել եմ, որ աշակերտը, ուսանողը պետք է լինի կարգապահ, ճշտապահ և մնացած կարծրատիպային որակները։ Բայց այս պատասխանը ինձ շատ զարմացրեց և լիովին բավարարեց։Ես էլ եմ կարծում, որ յուրաքանչյուր մարդ պետք է սովորի, ապրի, ստեղծագործի ագահորեն, իհարկե բառի լավ իմաստով։ Այս պատասխանը ևս մեկ ապացույց է, որ տիար Բլեյանը մի հանճարեղ մարդ է, ով 30 տարի անընդմեջ աշխատել է, ստեղծել և զարգացրել է կրթական մի առանձին համակարգ, կրթահամալիր, որի յուրաքանչյուր օղակը, անձը ներգրավված է կրթահամալիրի “կառավարմանը”։ Այս կրթահամալիրը թույլ է տալիս լինել այնպիսին ինչպիսին դու կաս, անել այն ինչ հենց քեզ է դուր գալիս։ Այս կրթահամալիրը մի առանձին աշխարհ է, հրաշքների աշխարհ, որտեղ ամեն ոք հենց ինքն է։