Առաջադրանքներ

1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

գլուխ գլխի տալ- միասին մտածել, ծերանալ- ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած- դինջ, լուն ուղտ դարձնել- փոքր մի բան ուռճացնել, կրիայի քայլերով- դանդաղ, անկողին ընկնել- հիվանդանալ, խելքի ծով- խելացի

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ, սայր, շիրիմաքար, շեմք, նյարդ, շիվ, շեղբ, ջիղ, սրվակ, տապան, ոստ, սեմ:

Շիշ- սրվակ,
սայր- շեղբ
շիրմաքար- տապան,
շեմք-սեմ
նյարդ-ջիղ
շիվ- ոստ

3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:
-Խնամիները եկան, շտապե՜ք։
Իմ քույրը պետք է խնամի իմ բույսերը, քանի դեռ ես տանը չեմ։
Սեղանին բազմագույն ներկեր կան դրված։
Աշոտը պետք է ներկեր ցանկապատը։
Մենք ցորենը տարանք գյուղի աղաց։
Ջրաղացպանը աղաց ցորենը, և մենք երեք պարկ ալյուր տարանք տուն։
Ավելի մեծ տուն ես երբեք չէի տեսել։
Ավելի պոչը շատ երկար էր։

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող, ալիքներով ծփացող,  ինքն իրեն մոռացած, մտքերի մեջ մոլորված, ոսկուց ձուլված,  կյանքը սիրող:

Դառնահամ, ալեծուփ, ինքնամոռաց, մտամոլոր, ոսկեձույլ, կենսասեր։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s